Լրատվամիջոցներում և սոցցանցերում տարածված քարոզչական թեզերն ու մանիպուլյացիաները․ հուլիսի 1-սեպտեմբերի 30, 2019թ․

Sorry, this entry is only available in Armenian.

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի մեդիա մոնիթորինգի թիմը ներկայացնում է 2019 թվի հուլիս, օգոստոս և սեպտեմբեր ամիսների ընթացքում լրատվամիջոցներում և սոցցանցերում ամենաշատ քննարկվող թեմաների շուրջ շրջանառված հիմնական քարոզչական թեզերը։

Հուլիսի սկզբից լրատվական դաշտի մեծ մասը զբաղեցնում էր Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման ու դրա ռիսկերի շուրջ ծավալվող դիսկուրսը, որը զերծ չէր մանիպուլյացիաներից և կեղծ լուրերից։ Հանրության լայն շրջանակներին կանանց նկատմամբ բռնության կանխարգելման կոնվենցիան ներկայացվում էր որպես «ԼԳԲՏ-ն օրինականացնելու» և Սորոսի թեթև ձեռքով «երկիրը կազմաքանդելու» նախագիծ: Այս ֆոնին ընդդիմադիր ճամբարում սկսեցին շրջանառել վարկած, թե արևմուտքից նշանակված վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը նվազում է, նոր իշխանափոխության ժամանակներն են գալիս։

Ու մինչ այդ ժամանակները կգային դաշտ նետվեց նոր՝ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման թեման, որը, ի դեպ, որոշակիորեն մանիպուլացրեց նաև իշխանական թևը։ Դե իսկ ընդդիմությունից մեղադրանքների պակաս չեղավ նաև նախագահի, բնապահպանների և ակցիաների մասին։

Հաշվետու եռամսյակում նոր Հայաստանում կերտվեց «Երկրի թիվ 1 քաղբանտարկյալը»՝ Ռոբերտ Քոչարյանը։ Նրա անձի շուրջ ծավալվող դեպքերով պայմանավորվեց հայ-ռուսական հարաբերությունները, դատական իշխանությունը որակվեց իշխանության կամակատար և սկսվեցին Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվել որոշ գործողություններ, որոնք հետագայում կհանգեցնեն 2020 թվի ապրիլի 5-ի հանրաքվեին։

Այս ամենին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։

Related Posts: