Ընտրական նոր օրենսգրքով հստակ պատիժներ են նախատեսվում վարչական ռեսուրսի չարաշահման համար․ Դանիել Իոաննիսյան

Sorry, this entry is only available in Armenian.

«Իմ քայլը» խմբակցությունը ուրվագծում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման սցենարը, նախատեսվում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծել և իրականացնել այն: Նման մեխանիզմը կիրառվում է բազմաթիվ երկրներում: Մենք դա ուսումնասիրում էինք դեռևս ամռանը սահմանադարական բարեփոխումների պրոցեսի շրջանակում և մտադիր էինք նման առաջարկով հանդես գալ: Այս մասին «Ինչո՞ւ է ներդրվում ազգային ժողովն ինքնալուծարելու մեխանիզմը» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով՝ նույնիսկ պատերազմում խայտառակ պարտություն կրելուց հետո, որում իր մեղքն ունի նաև իշխանությունը, հեղափոխություն տեղի չունեցավ, քանի որ խորհրդարանը և իշխանությունը ձևավորվել են լեգիտիմ պրոցեսների արդյունքում:

Անդրադառնալով վարչական ռեսուրսի չարաշահման ռիսկերին, Իոաննիսյանը նշեց, որ դա շատ կարևոր հարց է և ընդգծեց. «Ընտրական նոր օրենսգրքով հստակ պատիժներ են նախատեսվում վարչական ռեսուրսի չարաշահման համար»:

Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:

Related Posts: