Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ դիվերսիֆիկացիան և դրա խնդիրները

July 27 – 28, 2024
- Ծաղկաձոր
- +374 11 355042
Հուլիսի 27-28-ին Ծաղկաձորում անցկացվելու է լրագրողների համար արտաքին քաղաքականության վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կողմից կազմակերպվող 19-րդ սեմինար քննարկումը:
Այս անգամ երկօրյա սեմինարը տեղի է ունենալու «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ դիվերսիֆիկացիան և դրա խնդիրները» խորագրով:
Սեմինարը կայանալու է Ծաղկաձորի «Կեչառիս» հյուրանոցում։ Մեկնումը նախատեսված է Երևանից շաբաթ օրը՝ հուլիսի 27-ին, առավոտյան:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հուլիսի 24-ը, չորեքշաբթի, ժամը 15:00: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակիցներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: