Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ Հայաստանի մարտահրավերները՝ միջազգային զարգացումների ֆոնին • ՍԵՄԻՆԱՐ
- November 16 – 17, 2024
- +374 11 355042
Նոյեմբերի 16-17-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» լրագրողների և կարծիքի առաջատարների համար կազմակերպում է արտաքին քաղաքականության վերաբերյալ հերթական՝ 20-րդ սեմինար-քննարկումը:
Երկօրյա սեմինարը տեղի է ունենալու «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․Հայաստանի մարտահրավերները՝ միջազգային զարգացումների ֆոնին» խորագրով:
Սեմինարը կայանալու է Ծաղկաձորում կամ Աղվերանում (վայրի մասին լրացուցիչ մանրամասները՝ ավելի ուշ)։
Մեկնումը նախատեսված է Երևանից շաբաթ օրը՝ նոյեմբերի 16-ին, առավոտյան:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է նոյեմբերի 13-ը, չորեքշաբթի, ժամը 15:00-ն: Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 մասնակիցներ։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042, (095) 130063 հեռախոսահամարներով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին: