Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները • ՍԵՄԻՆԱՐ

Հունիսի 21-22-ը Ծաղկաձորում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ սեմինար-քննարկում «Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» խորագրի ներքո:
Լրատվամիջոցների և քաղհասարակության կազմակերպությունների համար անցկացվող այս միջոցառումը կազմակերպվում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից՝ Միացյալ Թագավորության կառավարության աջակցությամբ և ՀՀ ֆինանսների նախարարության հետ համագործակցությամբ:
«Պետական գնումների օրենսդրության զարգացումը և վերահսկողության մեթոդները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները:
Սեմինարի մասնակիցներից երկուսը հետագայում կկարողանան ստանալ մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ՝ պետական գնումների համակարգը վերահսկելու և մշտադիտարկելու հետ կապված ծրագրերի համար:
Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։
Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ հունիսի 21-ին, առավոտյան:
Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել սույն հայտը:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է հունիսի 18 (չորեքշաբթի) ժ․ 15։00։
Մրցույթի արդյունքում կընտրվեն 20-25 մասնակից։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով: