Լրատվական դաշտի մշտադիտարկման եռամսյակային հաշվետվություն • ՀՈՒՆՎԱՐԻ 1 – ՄԱՐՏԻ 31

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփել է 2020թ. առաջին եռամսյակում հայկական մեդիադաշտում քաղաքական իրադարձությունների շուրջ տարածված մանիպուլյացիաները և քարոզչական թեզերը: Եռամսյակային զեկույցը կազմվել է 2020թ. հունվար, փետրվար, մարտ ամիսներին սոցիալական մեդիայի, առցանց լրատվամիջոցների, տպագիր մամուլի և հեռուստաալիքների յութուբյան էջերի մշտադիտարկման հիման վրա:

Նշված երեք ամիսների մշտադիտարկումը ցույց է տվել, որ քարոզչական սլաքները, առանձին բացառություններով, հիմնականում ուղղված են եղել գործող իշխանության դեմ: Մասնավորապես, տարեսկզբին ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի ինքնասպանությունից և «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում հնչած կրակոցներից հետո առաջ քաշվեց այն թեզը, թե երկրում անկառավարելի իրավիճակ է ստեղծվել, և իշխանությունների ոտքի տակից հողը փախչում է: Հաշվետու ժամանակահատվածում մեդիամանիպուլյացիաների մի ստվար տոկոս բաժին է հասնում Արցախյան բանակցություններին: «Հողերը հանձնելու»՝ դեռ տարիներ առաջ ծնված թեզը համեմվել է նոր տարրերով. այդ գործում իշխանությանը խանգարում են «հերոս նախագահները», հետևաբար նրանց «նստեցնում են», որպեսզի գործողությունների ազատություն ստանան: Այս ֆոնին աստիճանաբար լրատվամիջոցներում սկսեցին շրջանառվել ստալինյան ժամանակներին վերադառնալու, սուտ մատնությամբ քրեական գործեր հարուցելու, ազատ մամուլը ճնշելու և գրաքննելու թեզերը:

Զեկույցն ամբողջությամբ կարող եք ընթերցել այս հղումով:

Առնչվող