ԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 22-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» այսօր՝ դեկտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում իրականացրել է աերոնկարահանում՝ պարզելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր կուսակցությունների հրավիրած հանրահավաքի մասնակիցների թիվը։

Մասնավորապես, ժամը 14։00-ի դրությամբ Հանրապետության հրապարակում հանրահավաքի մասնակիցների թիվը եղել է 8500:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Առնչվող