ԻՔՄ հաղորդագրությունը հունվարի 28-ի ցույցի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունվարի 28-ին, Երևանի Հանրապետության հրապարակում 15։00-ից անց է կացվել վարչապետի հրաժարականը պահանջող քաղաքացիների ցույցը։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է ցույցի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 15։30-ի դրությամբ Հանրապետության հրապարակում գտնվել է շուրջ 2150 հոգի։

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Առնչվող