Կայացավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ 44-օրյա պատերազմ» սեմինարը

2021 թվականի փետրվարի 13-14-ին Աղվերանում տեղի ունեցավ «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում․ 44-օրյա պատերազմ» սեմինարը։

Այս սեմինարը 10-րդն էր «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ լրագրողների համար կազմակերպած «Արտաքին քաղաքականություն և լուսաբանում» խորագրով միջոցառումների շարքից և առաջինը՝ 44-օրյա պատերազմից հետո։

Միջոցառմանը ելույթներով հանդես եկան Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, Հանրային խորհրդի նախագահ, քաղաքագետ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը, ՀՀ ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը և ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Սուրեն Սահակյանը։

Քննարկումը տեղի ունեցավ off-the-record ռեժիմով։ Միջոցառման ընթացքում լրագրողները հնարավորություն ստացան հարցեր ուղղել բանախոսներին ինչպես Արցախյան երկրորդ պատերազմի պատճառների, այնպես էլ գրանցված հետևանքների վերաբերյալ։

Առնչվող