Կայացավ «Ինչպես «կարդալ» բարեփոխումները. ընտրություններ, կուսակցություններ, ոստիկանություն» խորագրով սեմինար-քննարկումը

Մարտի 13-14-ին Ծաղկաձորում տեղի ունեցավ «Իրազեկ քաղաքացիների միավորման»՝ Freedom House-ի աջակցությամբ կազմակերպած «Ինչպես «կարդալ» բարեփոխումները. ընտրություններ, կուսակցություններ, ոստիկանություն» խորագրով սեմինար-քննարկումը։

Միջոցառմանը զեկույցներով հանդես եկան արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը, նույն խմբի խորհրդատուներ Դանիել Իոաննիսյանը և Վարդինե Գրիգորյանը, ինչպես նաև Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի փորձագետ Հասմիկ Սարդարյանը։

Սեմինար-քննարկման ընթացքում լրագրողներին ներկայացվեցին իրականացվող բարեփոխումների մանրամասները, կատարված և ընթացիկ աշխատանքները։ Ծավալված քննարկումների ընթացքում լրագրողները հնարավորություն ունեցան պարզաբանումներ ստանալ բարեփոխումների գործընթացի՝ իրենց հետաքրքրող մանրամասների վերաբերյալ։

Բացի սա, միջոցառման ընթացքում կազմակերպվեց հանդիպում նաև լրագրողների և ոստիկանության նոր պարեկային ծառայության ուսանողների միջև, որի ընթացքում վերջիններս ներկայացրեցին իրենց ուսման առանձնահատկությունները և ծառայության գործառույթները։

 

Առնչվող