Կայացավ «Ընտրական կարգավորումներ և բարեփոխումներ» խորագրով սեմինար-քննարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» ապրիլի 10-11-ին, Ծաղկաձորում կազմակերպել է 2-օրյա սեմինար-քննարկում լրագրողների համար ««Ընտրական կարգավորումներ և բարեփոխումներ»» խորագրով։

Սեմինարին զեկույցներով հանդես եկան ԱԺ պատգամավոր, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը, նույն խմբի խորհրդատուներ Վարդինե Գրիգորյանը, Դանիել Իոաննիսյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Քննչական կոմիտեի Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետի տեղակալ Կամո Սահակյանը, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի քարտուղար Արմեն Սմբատյանը։

Քննարկման ընթացքում լրագրողներին ներկայացվեցին Ընտրական օրենսգրքի և կուսակցությունների մասին օրենքի փոփոխությունները։

Լրագրողները հնարավորություն ունեցան բանախոսներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը՝ ստանալով պարզաբանումներ բարեփոխումների գործընթացի, ընթացիկ և կատարված աշխատանքների մասին։

Առնչվող