ԻՔՄ հաղորդագրությունը հունիսի 17-ի ԲՀԿ նախընտրական ամփոփիչ հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ հունիսի 17-ին, ժամը 19:00-ից Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ամփոփիչ հանրահավաքը:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:33-ի դրությամբ Ազատության հրապարակում է գտնվել մոտ 4600 մարդ։ Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Հարկ է նշել, որ հաշվարկում ներառված չեն ծառերի տակ արևից պատսպարված քաղաքացիները, որոնք չեն երևում դրոնով արված աերոլուսանկարում:

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Առնչվող