Հանրային քննարկում և ճանաչողական այց ուսանողների համար՝ բարեփոխումների վերաբերյալ

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին «Իրազեկ քաղաքացիների միավորումը» Երևանի պետական համալսարանում հանրային քննարկում էր կազմակերպել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի մասնակցությամբ՝ դատաիրավական համակարգում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ:

Քննարկմանը մասնակցում էին ԵՊՀ ուսանողներ, որոնք հնարավորություն ունեցան ինչպես ծանոթանալ դատաիրավական իրականացվող բարեփոխումներին անմիջապես ոլորտի պատասխանատուի ներկայացմամբ, այնպես էլ ուղղել իրենց հուզող հարցերը նախարարին:

Բացի դա, նույն օրը «Իրազեկ քաղաքացիների միավորումը» ԵՊՀ Իջանի մասնաճյուղի ուսանողների համար կազմակերպել էր ճանաչողական այց նորաստեղծ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Ճանաչողական այցի ընթացքում ուսանողները ծանոթացան հակակոռուպցիոն նորաստեղծ մարմնի կառուցվածքին ու գործունեությանը, ինչպես նաև ընդհանուր պատկերացումներ ստացան կոռուպցիայի դեմ պայքարում պետության որդեգրած նոր ռազմավարության ու դրա այլ բաղկացուցիչների մասին:

Վերոնշյալ միջոցառումներն իրականացվում են Freedom House կազմակերպության աջակցությամբ և մաս են կազմում միջոցառումների այն շարքի, որի նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին:

Առնչվող