Կայացավ «Ոստիկանության բարեփոխումներ․ ընթացքն ու մարտահրավերները» խորագրով սեմինար-քննարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» հոկտեմբերի 23-24-ին Ծաղկաձորում կազմակերպել էր 2-օրյա սեմինար-քննարկում լրագրողների համար՝ «Ոստիկանության բարեփոխումներ․ ընթացքն ու մարտահրավերները» խորագրով։

Միջոցառմանը մասնակիցների համար բանախոսությամբ հանդես եկան ոլորտի բարեփոխումների անմիջական պատասխանատուները, մասնավորապես ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Ումրշատյանը և Արդարադատության նախարարության խորհրդական Ամալյա Հովսեփյանը։ Ոստիկանության բարեփոխումներին ԱՄՆ ցուցաբերած աջակցության վերաբերյալ զեկույցով հանդես եկավ նաև ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի իրավապահ մարմինների աջակցության գլխավոր խորհրդական Օդի Հոլուեյը։

Քննարկման ընթացքում լրագրողներին ներկայացվեցին ոստիկանության բարեփոխումների ընթացքը, ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, ինչպես նաև բավականին ուշագրավ մանրամասներ պարեկային նոր ծառայության ընդունելության, կրթության և առօրյայի վերաբերյալ։

Միջոցառման շրջանակներում տեղի ունեցավ հանդիպում նաև ոստիկանության նոր պարեկային ծառայության աշխատակիցների հետ, որոնք, իրենց հերթին, ներկայացրեցին ծառայության առաջին ամիսների ընթացքն ու պատասխանեցին մասնակիցներին հուզող հարցերին:

Առնչվող