Ճանաչողական այց ոստիկանության ակադեմիա՝ Գավառի պետական համալսարանի ուսանողների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» դեկտեմբերի 7-ին Գավառի պետական համալսարանի ուսանողների համար կազմակերպել է ճանաչողական այց ոստիկանության ակադեմիա:

ԳՊՀ ավելի քան 30 ուսանողներին ոստիկանության կրթահամալիրում դիմավորեցին և նրանց հարցերին պատասխանեցին կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանը և նրա առաջին տեղակալ Միսակ Մարկոսյանը:

Այցի ընթացքում ուսանողներին ներկայացվեցին կրթահամալիրում ուսումնական պրոցեսը,  ոստիկանությունում իրականացվող բարեփոխումներն ու դրանց ընթացքը, ինչպես նաև նրանք հնարավորություն ունեցան անմիջապես ծանոթանալ ակադեմիայում սովորողների հրաձգային և տակտիկական պարապմունքներին:

Այս միջոցառումն իրականացվում է Freedom House կազմակերպության աջակցությամբ և մաս է կազմում միջոցառումների այն շարքի, որի նպատակն է իրազեկել և մասնակից դարձնել ուսանողներին երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին:

Առնչվող