Քննարկում մարզերում Պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ

Փետրվարի 24-ին տեղի ունեցավ Պարեկային ծառայության՝  Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի և Տավուշի մարզերում ներդրման վերաբերյալ քննարկում:

Քննարկմանը, որը կազմակերպել էր Արդարադատության նախարարությունը՝ «Իրազեկ քաղաքացիների միավորման» աջակցությամբ, ներկա էին վերոնշյալ մարզերի մարզպետներ ու փոխմարզպետներ, ոստիկանության, Արդարադատության նախարարության, Պարեկային ծառայության ներկայացուցիչներ:

Բացի դա, քննարկմանը մասնակցում էր նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին:

Քննարկվեցին մարզերում Պարեկային ծառայության ներդրման հետ կապված հարցերը և ոստիկանության բարեփոխումների ընթացքը, ինչպես նաև մարզերում թեմայի վերաբերյալ իրազեկման մեթոդաբանությունը:

Առնչվող