Ինչպես Քոչարյանի որդու ընկերությունը շահեց 5 մլն դոլարանոց մրցույթում. ահազանգ կոռուպցիոն ռիսկի մասին

Հայաստանի ոստիկանությունը Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայություն ներդնելու նպատակով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին պատկանող «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ից 2 միլիարդ 443 միլիոն 800 դրամի ծառայողական մեքենաներ է գնել: Ընդհանուր ձեռք է բերվել 140 հատ «Տոյոտա» մակնիշի մի քանի դասի մեքենա:

Ըստ պայմանագրի՝ մեքենաների մատակարարումը նախատեսված է ֆինանսական միջոցները հատկացնելուց 20 օր հետո, բայց ոչ ուշ, քան մինչև մարտի մեկը: Ավտոմեքենաներից 70 հատի համար միավոր արժեք է սահմանվել 16 մլն 140 հազար դրամը, իսկ մյուս 70 հատի համար՝ 18 մլն 770 հազար դրամը:

Ոստիկանության կողմից շուրջ 5 մլն 100 հազար դոլարի մեքենաների գնման այս գործընթացը «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը կասկածելի է համարում: Ըստ նրա՝ ոստիկանությունը տեխնիկական այնպիսի պահանջներ է առաջադրել, որոնք սահմանափակել են ավտոմեքենաների վաճառքով զբաղվող այլ ընկերությունների մասնակցությունը մրցույթին:

Մանրամասները՝ Factor TV-ի տեսանյութում։

Առնչվող