Ճանաչողական այց Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով՝ Վանաձոր քաղաքի ուսանողների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» ապրիլի 20-ին Վանաձոր քաղաքի ուսանողների համար ճանաչողական այց էր կազմակերպել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով:

Այցի ընթացքում ուսանողները հնարավորություն ստացան շրջայց կատարել ԿԿՀ-ի աշխատասենյակներով ու ծանոթանալ կառույցի տարբեր ստորաբաժանումների առօրյա աշխատանքին:

Այցի ընթացքում ուսանողների համար դասախոսությամբ հանդես եկավ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի հանրային, կրթական իրազեկվածության ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ Սասուն Համբարձումյանը, որն ուսանողներին ներկայացրեց ԿԿՀ-ի հիմնական գործառույթները ու պարտականությունները: Դասախոսությունը ավարտվեց հարցուպատասխանով:

Միջոցառումն իրականացվել է Freedom House կազմակերպության աջակցությամբ:

Առնչվող