«Անկախ դիտորդի» հաղորդագրությունը` ՏԻՄ ընտրություններում 19:00-ի դրությամբ դիտարկման արդյունքների վերաբերյալ

«Անկախ դիտորդ» դիտորդական առաքելությունը 2022 թ. սեպտեմբերի 25-ի առավոտյան 7:00-ից սկսած դիտարկում է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց Ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերի 18 համայնքներում համամասնական ընտրակարգով (բացառությամբ Ալագյազ համայնքի) անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները։  

Ընտրությունների ընթացքին հետևում են առաքելության շուրջ 100 շրջիկ դիտորդներ։

Շրջիկ խմբերը դիտարկում են բոլոր տեղամասերը, որոնք ներառված են այս ընտրություններում։  

19.00-ի դրությամբ առաքելության շրջիկ խմբերն այցելել են 234 տեղամասեր, որոնցից 70-ում արձանագրվել են խախտումներ։

Խախտում Քանակ
Ընթացակարգի խախտում 28
Քվեասենյակում գտնվելու իրավունք չունեցող անձանց տևական ներկայություն 26
Կուտակում 24
Ընտրողների ուղղորդում 16
Դիտորդի/ԶԼՄ ներկայացուցիչների իրավունքների խախտում 9
Բաց քվեարկություն/գաղտնիության բացահայտում 8
Իրավասու մարմինների անգործություն 6
Վիճաբանություն և/կամ ծեծկռտուք 5
Քվեասենյակում գտնվելու իրավունք ունեցող անձի՝ մուտքի խոչընդոտում/հեռացում 4
Ընտրողների կազմակերպված տեղափոխություն 3
Քվեաթերթիկների բազմակի խոտան կամ քվեարկության նյութերի բացակայություն/վնասում կամ հափշտակում 2
Այլ անձի փոխարեն կամ բազմակի քվեարկություն/քվեարկության փորձ կամ լցոնում/լցոնման փորձ 1
Ընտրողների շարժ կուսակցության շտաբի և ՏԿ-ի միջև 1
Քվեաթերթիկների դուրս բերում/«կառուսել» 1

«Անկախ դիտորդը» շարունակում է հետևել ընտրությունների ընթացքին տեղամասերում շրջիկ դիտորդական խմբերի միջոցով: 

Ընթացիկ տեղեկատվության համար կարող եք հետևել մեզ.

Telegram: https://t.me/AnkakhDitord

Facebook: Անկախ դիտորդ – Independent Observer

 Կապ հաստատելու համար.

Դիտորդական առաքելության խոսնակ Դանիել Իոաննիսյան – 093 74 22 44, [email protected] 

Դիտորդական առաքելության ղեկավար Արթուր Սաքունց – 091 20 09 71, [email protected]

E-mail: [email protected]

«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը երկարաժամկետ և կարճաժամկետ դիտորդական առաքելություն է իրականացնում հետևյալ անդամ և գործընկեր կառույցների հետ․

∼  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

∼   «Իրազեկ քաղաքացիների միավորում»

∼   «Ուղղակի ժողովրդավարություն»

∼   Գյումրու առաջընթաց

∼ «Ռեստարտ Գյումրի» /Գյումրու «Ռեստարտ նախաձեռնությունների կենտրոն» ՔՀԶ ՀԿ

∼   Կանանց իրավունքների տուն

∼   Մարդու իրավունքների եզդիական կենտրոն

Դիտորդական առաքելությունն իրականացվում է Պրահայի քաղաքացիական հասարակության կենտրոնի և Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Անկախ դիտորդ – տեղական ընտրություններ 2022» ծրագրի շրջանակներում:

Այս հրապարակման բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի ֆինանսավորող կազմակերպության տեսակետները։

 

 

Առնչվող