Վայոց Ձորի մարզում տեղի ունեցան ոստիկանության Պարեկային ծառայության ներդրման վերաբերյալ հանրային քննարկումներ

Հոկտեմբերի 25-ին Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում տեղի ունեցան հանրային քննարկումներ ոստիկանության բարեփոխումների և Պարեկային ծառայության՝ ՀՀ մարզերում ներդրման վերաբերյալ:

Եղեգնաձոր քաղաքում քննարկումը տեղի ունեցավ Վայոց Ձորի տարածաշրջանային պետական քոլեջում, իսկ Վայքում՝ համայնքապետարանի նիստերի դահլիճում:

Հանդիպմանը մասնակցող ուսանողները և մյուս քաղաքացիները հնարավորություն ունեցան ուղղել ոստիկանության և Պարեկային ծառայության վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերը ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանին և արդեն ծառայություն իրականացնող պարեկներին:

Նշենք, որ այս քննարկումները տեղի են ունենում Freedom House կազմակերպության աջակցությամբ, և դրանց նպատակն է ուսանողներին իրազեկել և մասնակից դարձնել երկրում ընթացող կարևորագույն բարեփոխումներին:

Առնչվող