Կայացավ «Ոստիկանության բարեփոխումներ․ Ներքին գործերի նախարարության և Ազգային գվարդիայի ստեղծում» խորագրով սեմինար-քննարկումը

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նոյեմբերի 12-13-ը, Freedom House-ի ֆինանսավորմամբ, իրականացրեց սեմինար-քննարկում՝ նվիրված ոստիկանության բարեփոխումներին, ՆԳՆ և ազգային գվարդիայի ստեղծմանը։

Քննարկմանը մասնակցող լրագրողներն ընտրվել էին մրցույթով, մասնակցում էին նաև հանրային կարծիքի ձևավորման վրա ազդեցություն ունեցող անձինք։ Միջոցառման ընթացքում ելույթներ ունեցան և բոլոր հուզող հարցերին պատասխանեցին ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը, ԱԻ առաջին փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը, արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը, ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը, միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը, Պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը, ԱՄՆ Պետդեպարտամենտի թմրանյութերի և իրավապահ մարմինների միջազգային բյուրոյի ավագ խորհրդական Օդի Հոլովեյը, ինչպես նաև Երևանի գնդի պարեկներ։

ԻՔՄ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ևս ելույթ ունեցավ՝ խոսելով գործընթացում քաղհասարակության դերի մասին։ Միջոցառումը կազմակերպվել էր առաջիկայում ՆԳՆ ստեղծման վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության փաթեթը խորհրդարանում քննարկվելուն ընդառաջ՝ հարցի նրբությունների մասին իրազեկվածության բարձրացման նպատակով։

Առնչվող