Ոստիկանության կոռուպցիոներները սկսեցին քեֆ անել Վահե Ղազարյանի ՆԳ նախարար նշանակվելուց հետո․ Դանիել Իոաննիսյան

Մենք դուրս ենք գալիս խորհրդից, բայց, բնականաբար, շարունակում ենք վերահսկել համակարգը, և թող Նիկոլ Փաշինյանը Վահե Ղազարյանի հետ միասին շարունակեն բարեփոխումներ իրականացնել ,- «Ի՞նչ կփոխվի ոստիկանության բարեփոխումներում, եթե ՆԳ նախարարը նախկին ոստիկանապետն է» թեմայով հրավիրված քննարկման ժամանակ հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Նշենք, որ որ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն և «Վարորդի ընկեր» իրավապաշտպան կազմակերպությունները լքեցին Ոստիկանական բարեփոխումների համակարգող խորհուրդը, որում ներգրավված էին ուժային գերատեսչությունների հետ՝ պատճառաբանելով․ «Վահե Ղազարյանի՝ ՆԳ նախարար լինելու պարագայում հնարավոր չէ բարեփոխում իրականացնել»։

Անդրադառնալով հարցին՝ ՆԳ նախարարի թեկնածության հարցն արդյո՞ք որևէ ձևաչափով չէր քննարկվել խորհրդում, կամ որքանո՞վ էր ակնկալելի այս նշանակումը, Դանիել Իոաննիսյանը պատասխանեց․ «Խորհրդում ՆԳ նախարարի թեկնածության հարց չէր քննարկվել․․․ Վերջին կես տարում ոստիկանական համակարգում դիմադրությունը, որը զգացվում էր դեռ երկու տարի առաջ, ինտենսիվորեն գլուխ էր բարձրացնում։ Դիմադրության դրոշակակիրներն են Վահե Ղազարյանը, Կամո Ցուցուլյանը։ Խնդիրները բարձրաձայնվում էին խորհրդում, ինչպես նաև բարեփոխումների պատասխանատու արդարադատության նախարարության առաջ։ Երբ դիմադրության դրոշակակիրը դարձավ ՆԳ նախարար, և, ցավոք, այս ամենում նաև փրկարար ծառայությունը ներգրավվեց, սրա բացասական հետևանքները կրելու է այդ ծառայությունը։ Նախ ոստիկանությունում ինչքան կոռուպցիոներ կա, բոլորը սկսեցին ուրախանալ, քեֆ անել, որ, այ, Վահե Ղազարյանն է, ուրեմն մեր նախարարը մեզ կպաշտպանի։ Մեզ համար էլ պարզ դարձավ, որ մենք շատ բան չենք կարողանալու անել։ Կամո Ցուցուլյանն իր ծանոթներին, որոնց խոստացել էր սպայական կոչում շնորհել, ամիսներ շարունակ փորձում էր սպայական կոչում շնորհել պարեկային ծառայությունում։ Մի քանի ամիս մենք աշխատանքային խմբում կարողանում էինք կանխել դա, որովհետև համարում էինք, որ դրա համար պետք է հստակ չափորոշիչ լինի, օրինակ՝ եթե պարեկը իքս քանակի հանցագործություն է բացահայտում, ինքը դառնում է սպա։ ԽԾԲ չկա։ Բայց նման չափանիշ չներդրվեց»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող