«Աչք էր փակում հանցավոր երևույթների վրա»․ քննադատություն՝ Պարեկայինում նշանակումների շուրջ

Պարեկային ծառայությունը հունվարի 21-ից սկսել է գործել նաև Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայաստանում Պարեկային ոստիկանության հիմնադրման մասին, շեշտեց, որ Կառավարության համար սկզբունքային նշանակություն է ունեցել, որ այստեղ ամեն ինչ պետք է նոր լինի՝ համազգեստից մինչև ավտոմեքենա։

«Հիմա արդեն ակնհայտ է, որ մեզ համար կարևորագույն նշանակություն ունեցող Ոստիկանության, Փրկարար ծառայության, Ներքին գործերի համակարգի վերնագրի ներքո իրականացվող բարեփոխումներն ընթանում են շատ հաջող, և մենք պետք է վճռականորեն ավելի որակյալ դարձնենք այս բարեփոխումները»,- ասել է Փաշինյանը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը, որը նախկինում ոստիկանության բարեփոխումների համակարգող խմբի անդամ էր, հակադարձում է Փաշինյանին՝ շեշտելով, որ դրանք այդքան էլ հաջող չեն ընթանում։ «Ոստիկանության համակարգի մեծ մասն ուղղակի չի կիսում այս բարեփոխումների արժեքները և, ըստ էության, ներքին գործերի նախարարը, Փրկարար ծառայության պետը, մեղմ ասած, չեն կիսում բարեփոխումների արժեքները։ Մարդիկ են, ովքեր երանի են տալիս այն ժամաանկներին, որ հնարավոր էր ծեծելով ինքնախոստովանական ցուցմունք կորզել, երբ ոստիկանից վախենում էին, և չեն պատկերացնում, որ կարող են լինել ժամանակներ, երբ հասարակությունը ոստիկանին սկսի դիտարկել որպես ընկեր»,- ասում է Իոաննիսյանը։ Նրա խոսքով՝ այս պահին հնարավոր չէ ոստիկանությունում բարեփոխումներ իրականացնել, քանի որ ՆԳՆ ղեկավարությունը չի ուզում, որ խորքային և արժեքային բարեփոխումներ լինեն։ Երևանում պարեկային ծառայություն ներդրումից անցել է ավելի քան 1,5 տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Առնչվող