Հեռուստաընկերությունների կողմից լուսաբանման քաղաքականության փոփոխությունը ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը հանրության ուշադրությանն է ներկայացնում «Հեռուստաընկերությունների կողմից լուսաբանման քաղաքականության փոփոխությունը ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում» զեկույցը, որը հանդիսանում է ապրիլի 11-ին հրապարակված «Հեռուստաընկերությունների կողմից Սերժ Սարգսյանի և նրա՝ վարչապետ դառնալու դեմ նախաձեռնությունների լուսաբանման վերաբերյալ» միջանկյալ զեկույցի շարունակությունը։

Զեկույցը դիտարկում է Հայաստանում հանրապետական սփռում ունեցող երեք՝ Հանրային, «Արմենիա» և «Շանթ» հեռուստաընկերությունների կողմից ապրիլի 23-ից մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ներքաղաքական զարգացումների լուսաբանումը։ Զեկույցը նպատակն է պարզել, թե արդյոք փոխվել է վերոնշյալ հեռուստատեսությունների լուսաբանման քաղաքականությունը՝ ներքաղաքական փոփոխություններին զուգահեռ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից 2018թ․ ապրիլի 23-ից մինչև մայիսի 8-ը մշտադիտարկման են ենթարկվել «Արմենիա», «Շանթ» և Հանրային հեռուստաընկերությունների՝ ժամը 18։00-24։00-ն ընկած ժամանակահատվածում թողարկվող լրատվական և ոչ լրատվական հաղորդումները։

Մշտադիտարկման արդյունքում պարզ է դառնում, որ ուսումնասիրության ենթարկված երեք հեռուստաընկերությունները դրսևորել են տարբեր մոտեցումներ և տարբեր կերպ են լուսաբանել մշտադիտարկված ժամանակահատվածում ներքաղաքական զարգացումները։

Զեկույցն ամբողջությամբ՝ այստեղ:

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Առնչվող