Հայաստան. Ամենաթանկ Էլեկտրաէներգիան ԱՊՀ-ում (Աղյուսակ)

Ինչպես հայտնի է, այսօր ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նախատեսում է որոշում կայացնել Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը 6,93 դրամով բարձրացնելու մասին: Արդյունքում իրավաբանական անձանց համար 1 կՎտ/ժ կարժենա 33.28-ից 48.78 դրամ (կախված ժամից և լարումից), իսկ բնակիչ-սպառողների համար՝ 38.78 դրամ գիշերը և 48,78 դրամ ցերեկը:

Այդ կապակցությամբ «Իրազեկ Քաղաքացիների Միավորումը», ի դեմս փորձագետ Կարեն Վարդանյանի, մեկտեղել և հանրության դատին է ներկայացնում հետխորհրդային 15 հանրապետություններում գործող էլեկտրաէներգիայի սակագների համեմատական աղյուսակը:

Ըստ այդմ, ստացվում է, որ Հայաստանում ամենաթանկ էլեկտրաէներգիան է ոչ միայն Եվրասիական տնտեսական միությունում, այլև ողջ ԱՊՀ-ում: Եվ այդ ամենը՝ բազմաթիվ հիդրոէլեկտրակայաններ, ատոմակայան ունենալու և անվճար հիմունքներով մատակարարվող իրանական գազով  էլեկտրաէներգիա արտադրելու պայմաններում:

Այսպիսով, նախկին ԽՍՀՄ երկրներից էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյանից բարձր է միայն Լիտվայում և Լատվիայում:  Համադրելի է այն միայն Մոլդովայում: Իսկ ահա Ուզբեկստանում, Տաջիկստանում, Ղազախստանում, Ղրղզստանում, Թուրքմենստանում, Ուկրաինայում, Բելառուսում, Ռուսաստանում, Էստոնիայում, Վրաստանում և Ադրբեջանում էլեկտրաէներգիայի սակագինը հայաստանյան սակագնից ցածր է:

Հետևությունները թողնում ենք ընթերցողին:

ՀԵՏԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ՍԱԿԱԳՆԵՐԻ ԱՂՅՈՒՍԱԿ (PDF)

 

table-energy arm

Առնչվող