Փաստերի ստուգման ամառային դպրոց 2019

«Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ի Փաստերի ստուգման հարթակը (Fip.am) կազմակերպում է երկամսյա դպրոց՝ փաստերի ստուգման և ապատեղեկատվության տարածման հակազդեցության վերաբերյալ։

Դպրոցի մասնակիցներն ուսումնառության ընթացքում կծանոթանան փաստերի ստուգման գործիքակազմին, մեդիամշտադիտարկման, բաց տվյալներից, բարձրաստիճան պաշտոնատար անձանց ներկայացրած հայտարարագրերից օգտվելու եղանակներին և այլն։ Դասերը կանցկացնեն նշյալ ոլորտներում Հայաստանի առաջատար մասնագետները։

Ուսումնառուները, բացի կիրառական գիտելիքներ ստանալուց, գործնականում կզբաղվեն նաև փաստերի ստուգմամբ և ապատեղեկատվության տարածման հակազդեցությամբ։ Լավագույնս պատրաստված հոդվածները կխրախուսվեն և կհրապարակվեն Fip.am կայքում։

Ուսումնական խմբագրության անդամներն ուսումնառության և Fip.am-ում գործնական աշխատանքի համար կազմակերպության կողմից կապահովվեն նաև կրթաթոշակով՝ ամսական 60,000 դրամ։ Նախատեսվում է ուսումնական խմբագրություն ընդունել 5 ուսումնառու:

 

Փաստերի ստուգման դպրոցի ուսումնառու դառնալու համար խնդրում ենք լրացնել ԱՅՍ ՀԱՅՏԸ։ 

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ հունիսի 30, ժ․ 23։59։

Այս միջոցառումն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիանքաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակումԾրագիրը իրականացնում է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ։ 

Առնչվող