Դիտորդության հրավեր՝ Արցախի ՏԻՄ ընտրությունների համար

«Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակը» դիտարկելու է Արցախում սեպտեմբերի 8-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրությունները:

Մեր թիմին անհրաժեշտ են տեղացի՝ Արցախում բնակվող դիտորդներ, ովքեր պատրաստ են և կարող են աջակցել ընտրական գործընթացների անաչառ դիտարկմանը։

Դրա համար անհրաժեշտ է, որ թեկնածուն.

– լինի Արցախի բնակիչ,

– չանդամակցի որևէ կուսակցության,

– պատրաստ լինի գործելու ոչ ստանդարտ իրավիճակներում:

Հետաքրքրվողներին խնդրում ենք ինքնակենսագրականներն (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին:

Հարցերի դեպքում գրեք մեզ կամ զանգահարեք 044470009, 093660453 հեռախոսահամարներով:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի օգոստոսի 27-ը:

Ընտրված բոլոր մասնակիցները կհրավիրվեն դիտորդության վերաբերյալ դասընթացների։ Ձեր աշխատանքը ոչ միայն կարևոր է, այլ նաև վարձատրվում է:

Առնչվող