Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

Հայաստանում չեն դադարում քննարկումները Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված բավականին զգայուն ու կոնֆլիկտային իրավիճակի մասին: Կառավարող «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչներն իրավիճակն անվանում են «սահմանադրական ճգնաժամ»: Այս բնորոշման հետ համամիտ չեն նրանց ընդդիմախոսները:

«Իմ քայլը» դաշինքը մի կողմից սկսել է գործընթաց՝ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ, մյուս կողմից կառավարության մակարադակով նոյեմբերի 14-ի նիստում ընդունվել է նախագծ, համաձայն որի, եթե մինչև 2020 թվականի հունվարի 31-ը Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում՝ նախագահ Հրայր Թովմասյանը, հրաժարական տան, ապա, մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը, կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ։

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն նոյեմբերի 16-ին «Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը և լեգիտիմության խնդիրները» թեմայով հանրային քննարկում կազմակերպեց, որին մասնակցում էին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը, ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը, «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի» ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

Քննարկման ամբողջական հեռարձակումը կարող եք գտնել «Ազատություն ռադիոկայանի» տեսանյութում։

Առնչվող