Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ

  • Փետրվարի 1, 2020
  • 10:00 - 14:00
  • Երևան
  • +374 11 355042

📍Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Նշվում է, որ այդ մարմնի ստեղծման նպատակն է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունը: Այս մասնագիտացված մարմինը օժտված է լինելու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով:Նոր մարմին ստեղծելու հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, Հատուկ քննչական ծառայության, Ազգային անվտանգության, հարկային և մաքսային մարմինների քննիչները: Այսինքն, կոռուպցիոն հանցագործությունների քննությունը մեկ մարմնի կողմից չի իրականացվում, մինչդեռ կոռուպցիոն հանցագործությունների քննության արդյունավետությունը կարող է երաշխավորված լինել միայն այն պարագայում, երբ այդ գործառույթը վերապահված է մեկ մասնագիտացված մարմնի՝ այդպիսով ապահովելով միասնական չափանիշներով քննության կազմակերպումը:Այս տեսանկյունից Հայաստանում կոռուպցիոն հանցագործությունների քննության ապակենտրոնացվածությունը կոռուպցիոն հանցագործությունների արդյունավետ քննության հիմնական մարտահրավերներից է համարվում:Նախագծի համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեն կազմված է լինելու կենտրոնական և տարածքային մարմիններից: Տարածքային մարմինները ձևավորվելու են աստիճանաբար: Կենտրոնական մարմինը կազմված է լինելու օպերատիվ-հետախուզական գործունեության, քննչական և ներքին անվտանգության վարչություններից, ինչպես նաև միջազգային համագործակցության, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական, վերապատրաստման ապահովման և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժիններից:

➡️ Ինչպե՞ս է Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումը բարձրացնելու կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը, ե՞րբ է այն ստեղծվելու, ի՞նչ գործառույթներով է օժտված լինելու և ինչպե՞ս է կազմավորվելու: Այս հարցերին հանգամանորեն անդրադարձ կատարվեց «ՕՊԵՐԱ ՍՅՈՒԹ» հյուրանոցի «Մոցարտ» սրահում փետրվարի 1-ին, ժամը 10:30-ին կայացած «Հայաստանում ստեղծվում է Հակակոռուպցիոն կոմիտե. կառույցի ձևավորման խնդիրները» թեմայով հանրային քննարկման ժամանակ:

🎤 Բանախոսներն են՝

• Ռուստամ Բադասյան, ՀՀ Արդարադատության նախարար

• Հայկուհի Հարությունյան, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ

• Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող

• Արթուր Սաքունց, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ

• Դավիթ Մելքոնյան, ՀՀ Գլխավոր դատախազի տեղակալ

• Կարեն Զադոյան, Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ (ենթակա է հաստատման)

ԿԻՍՎԵԼ[addtoany]
2020-2 -1 10:00 2020-2 -1 14:00 Եվրոպա/Լոնդոն Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորման խնդիրները • ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ 📍Արդարադատության նախարարությունը Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու օրենքի նախագիծ է ներկայացրել հանրային քննարկմանը: Նշվում է, որ այդ մարմնի ստեղծման նպատակն է ապահովել կոռուպցիայի դեմ պայքարին միտված գործողությունների արդյունավետությունը: Այս մասնագիտացված մարմինը օժտված է լինելու կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման գործառույթով և անկախության երաշխիքներով:Նոր մարմին ստեղծելու հիմնավորման մեջ նշվում է, որ ներկայում Հայաստանում քրեական գործերով նախաքննություն կատարում են Քննչական կոմիտեի, Երևան
Պահպանել օրացույցում
Անցած միջոցառումներ
0