Партнеры

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» համագործակցում է Հայաստանում գործող իրավապաշտպան և լրագրողական բոլոր հայտնի կազմակերպությունների հետ:

Մեր ամենակարևոր գործընկերը անկախ լրատվամիջոցներն են: Վեջիններիս միջոցով մենք հանրության լայն շերտերին ենք հասցնում մեր ուսումնասիրություններն ու հրապարակումները:

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» անդամակցում է ԵՄ Արևելյան գործընկերության քաղաքացիական
հասարակության ֆորումին, որի Հայաստանի ազգային պլատֆորմին անդամցում են 200-ից ավել կազմակերպություններ:

 

 


Մենք անդամակցում ենք «Անկախ դիտորդ» հասարակական դաշինքին, որի սահմաններում իրականացնում ենք ընտրությունների դիտորդություն: «Անկախ դիտորդի» անդամ են նաև Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, Մարտունու կանանց համայնքային խորհրդը և Գորիսի մամուլի ակումբը:


«Իրազեկ քաղաքացիների միավորումը» նաև համագործակցում է Բաց Հասարակության հիմնադրամներ-Հայաստանի, Ժողովրդավարության ազգային հիմնադրամի, Դեմոկրատական ընտրությունների եվրոպական պլատֆորմի, Ժողովրդավարության եվրոպական հիմնադրամի և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ: