ԻՔՄ հաղորդագրությունը «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ հունիսի 10-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Այսօր՝ հունիսի 10-ին, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում ժամը 15:30-ից հրավիրել էր հավաք: Նշենք, որ շարժումը երեկ երեկոյան տեղի ունեցած հանրահավաքից հետո նստացույց էր հայտարարել Ազգային ժողովի մոտ՝ նշված խաչմերուկի տարածքում:

«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 16:15-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2100 մարդ:

Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Հաշվարկը ստուգելու մանրամասն ձևը նկարագրված է այստեղ:

Հանրահավաքի՝ դրոնով արված տեսանյութը՝ ստորև։

 

Похожие записи: