Հոսանքի տատանումների պատճառով վնասվե՞լ է Ձեր տեխնիկան․ UMDIMEL.am

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

UMDIMEL.am կայքի ավելի քան 80 թեմատիկ հարցադրումներից մեկը վերաբերում է հոսանքի տատանումների պատճառով վնասված տեխնիկայի դեպքում քաղաքացիների ձեռնարկելիք քայլերին։

Հայաստանի Հանրապետությունում էլեկտրամատակարարումը իրականացնում է «Հայաստանի էլեկտրա­կան ցանցեր» ՓԲԸ-ն, որը յուրաքանչյուր հասցեում գտնվող անշարժ գույքում էլեկտրամատա­կարարում իրականացնելու համար տան սեփականատիրոջ հետ կնքում է համապատասխան բաժա­նորդային պայ­մանագիր։ Հենց այս պայմանագրով է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պարտավորվում է իր բաժանորդներին մատուցել պատշաճ որակի էլեկտրամատակարարում։ Եվ եթե ոչ պատշաճ որակի էլեկտրամատակարարման հետևանքով (հոսանքի տատանում) քաղաքացու գույքին պատճառվում է վնաս, ապա այդ վանսը պետք է հատուցվի էլեկտրամատակարարում իրականացնող կազմակերպության կողմից, քանի որ հենց նա է ոչ պատշաճ կատարել իր պարտականությունները (եթե չի ապացուցում, որ հոսանքի տատանումը տեղի է ունեցել ֆորս-մաժորային իրավիճակների հետևանքով)։

Նման իրավիճակ առաջանալու դեպքում անհրաժեշտ է նախ պարզել և հաշվարկել, թե Ձեզ որքան գույքային վնաս է պատճառվել, որ ապրանքը ինչ արժեք ունի։ Այդ նպատակով կարող եք դիմել մասնագիտացված փորձագիտական կազմակերպությունների (օրինակ՝ ՀՀ «Փորձաքննությունների ազգային բյուրո»)՝ խնդրելով պարզել պատճառված վնասի չափը ու վնասի առաջացման պատճառները։ Փորձագիտական եզրակացությունը ստանալուց հետո պետք է դիմում ներկայացնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ ՝ պահանջելով հատուցել հոսանքի տատանման հետևանքով Ձեզ պատճառված այն վնասները, որոնք նշվել են փորձագետի եզրակացության մեջ։ Դիմումի օրինակը կարող եք ներբեռնել այստեղից։

Ամբողջական հոդվածը՝ այստեղ։

UMDIMEL.am այքը ստեղծվել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից` ԱՄՆ դեսպանության աջակցությամբ իրականացվող «Պայքար կոռուպցիայի դեմ՝ քաղաքացիների իրազեկվածությունը բարձրացնելու միջոցով» ծրագրի շրջանակներում։ Կայքում հանրամատչելի կերպով ներկայացված են տարբեր իրավիճակներում հայտնված քաղաքացիների համար նախատեսված խորհուրդներ, որոնք միտված են բարձրացնելու քաղաքացիների իրազեկվածությունը և կանխելու կոռուպցիոն ռիսկերը մի շարք հանրային ոլորտներում։

Похожие записи: