Արցախի ոստիկանների համար դասընթաց Ստեփանակերտում • ՏԵՍԱՆՅՈՒԹ

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Օգոստոսի 27-ին Ստեփանակերտում Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների համար անցկացվեց դասընթաց, որը կազմակերպել էին ՀՀ ոստիկանությունն ու «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունը:

Մասնակցում էին Արցախի ոստիկանության բաժինների պետեր, ծառայության գծով տեղակալներ, հետաքննիչներ, վարչական ապարատի սպաներ և ծառայությունների ղեկավար կազմերի ներկայացուցիչներ:

Դասընթացը վարում էր Արցախի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ Աշոտ Հակոբջանյանը:

ՀՀ ոստիկանության շտաբի, հասարակական կարգի պահպանման ու անձնագրային և վիզաների վարչությունների ներկայացուցիչները, նաև հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը մանրամասն ներկայացրին ընտրությունների հետ կապված հանցագործությունների տեսակներն ու դրսևորումները, պատասխանեցին մասնակիցների հարցերին, որոնք կապված էին ընտրական տեղամասում ծառայության առանձնահատկությունների և կոնկրետ ընտրությունների օրը ծառայության կազմակերպման հետ:


        

Похожие записи: