Ինչպես վերահսկել պետական գնումները • ՍԵՄԻՆԱՐ

  • Декабрь 9 – 10, 2023
  • Դիլիջան
  • +374 11 355042

Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”.

Դեկտեմբերի 9-10-ին Դիլիջանում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվող սեմինար քննարկումը:

«Ինչպես վերահսկել պետական գնումները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա վերահսկման ձևերն ու մեթոդները:

Սեմինարի մասնակիցները հետագայում կկարողանան ստանալ մինչև 7500 ֆունտ ստերլինգի չափով դրամաշնորհ՝ պետական գնումների համակարգը վերահսկելու և մշտադիտարկելու հետ կապված ծրագրերի համար:

Մասնակցության հետ կապված բոլոր ծախսերը հոգում է կազմակերպությունը։

Մեկնումը կլինի Երևանից շաբաթ օրը՝ դեկտեմբերի 9-ին, առավոտյան:

Մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է դեկտեմբերի 7-ը, հինգշաբթի, 15:00:

Մրցույթի արդյունքում կընտրվեն շուրջ 20 լրագրողներ և քաղհասարակության ներկայացուցիչներ։

Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք (011) 355042 հեռախոսահամարով կամ գրեք մեր ֆեյսբուքյան էջին:

 

SHARE[addtoany]
2023-12 -9 2023-12 -10 Europe/London Ինչպես վերահսկել պետական գնումները • ՍԵՄԻՆԱՐ Извините, этот текст доступен только на данных языках: “Армянский”. Դեկտեմբերի 9-10-ին Դիլիջանում տեղի կունենա պետական գնումների համակարգի վերաբերյալ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ կողմից լրագրողների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար կազմակերպվող սեմինար քննարկումը: «Ինչպես վերահսկել պետական գնումները» խորագրի ներքո անցկացվող սեմինարի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարության ներկայացուցիչները և հանրային ֆինանսների ոլորտի փորձագետները կներկայացնեն պետական գնումների համակարգը, դրա Դիլիջան
save event to calendar
past event
0