- 12 Դեկտեմբերի, 2015
- Չդասակարգված
Երեկ «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ը Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողով է ներկայացրել մի դիմում, որում առկա են դեկտեմբերի 6-ին կայացած հանրաքվեի քվեարկության և նախընտրական քարոզարշավի փուլում տեղի ունեցած թվով 272 խախտումների մասին փաստեր:
Դիմումով, մասնավորապես, պահանջվում է նյութերի մի մասը փոխանցել իրավապահներին, մի մասով զանցանք թույլ տված անձանց ենթրկել վարչական պատասխանատվության, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցությունից պետական բյուջեի օգտին գումար բռնագանձել:
Դիմումը և 272 ընտրախախտումների ցանկը (PDF)
Բացի այդ, դիմում պահանջվում է գնահատել այդ իրավախախտումների հանրագումարի ազդեցությունը քվեարկության արդյունքների վրա:
Հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովում դիմումի քննարկումը կկայանա այսօր, դեկտեմբերի 12-ին, ժամը 18:00-ին: Հանձնաժողովի նույն նիստում կքննարկվեն նաև Հայ Ազգային Կոնգրեսի ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանի, «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանի, «Թրանսփերնսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի, «Ընդդեմ Իրավական Կամայականություն» ՀԿ-ի, «Ասպարեզ» ակումբի լրագրողների, «Իրավունքի Եվրոպա» միավորման և այլ անձանց ներկայացրած դիմումների ու բողոքների քննարկումը:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ