-
Շատ ավելի որակյալ ԱԺ կունենանք. Իոաննիսյանը՝ համամասնական ընտրակարգի վերաբերյալ հնչող մանիպուլյատիվ հայտարարությունների մասին
Հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունները կկայանան պարզ համամասնական ընտրակարգով՝ առանց վարկանիշային (ռեյտինգային) ցուցակների, եթե նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրի Ազգային ժողովի կողմից երեկ արտահերթ նիստում ընդունված օրենքի նախագիծը։ Խորհրդարանական ընդդիմությունը, հիշեցնենք, չմասնակցեց քվեարկությանը, քանի որ դեմ էր այս փոփոխությանը, մասնավորապես՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում էր բաց ցուցակների տարբերակը՝ միաժամանակ շեշտելով, որ գործընթացի կեսից՝ այսինքն ընտրությունների
2 Ապրիլի 2021 -
Քաղհասարակությունը մտահոգված է քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքով
Հունիսի 20-ին նախատեսված ընտրություններին ընդառաջ հայաստանյան քաղաքացիական հասարակության երկու տասնյակից ավելի կազմակերպություններ իրենց մտահոգությունն են հայտնել քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ՝ կոչ անելով իշխանությանն ու ընդդիմությանը զերծ մնալ ժողովրդավարական սկզբունքները խեղաթյուրող վարքագծից։ «Խիստ մտահոգված ենք Հայաստանյան քաղաքական դաշտում տիրող ատելության խոսքի և բռնության կոչերի կապակցությամբ, որոնք աճի միտում ունեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։
1 Ապրիլի 2021 -
Փաշինյանի կողմից վարչական ռեսուրսի չարաշահման մասին են ահազանգում ընդդիմության ու քաղհասարակության ներկայացուցիչները
Արտահերթ ընտրությունների մասին հայտարարությունից հետո արդեն երկրորդ շաբաթն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր թիմակիցների հետ կազմակերպում է մարզային այցելություններ, որոնք ընդդիմադիրների և քաղհասարակության ներկայացուցիչների գնահատմամբ` ավելի շուտ նախընտրական քարոզարշավ են հիշեցնում և ամենևին աշխատանքային հանդիպումների տրամաբանության մեջ չեն։ Հունիսի 20-ին նախատեսված արտահերթի նախընտրական քարոզարշավը, ըստ ամենայնի, կմեկնարկի հունիսի սկզբին ու կտևի 12 օր։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական
30 Մարտի 2021 -
Արտահերթ ընտրություններ՝ փոփոխված ընտրակարգով․ Հանրային քննարկում
Պետրոս Ղազարյանի հյուրերն են Դանիել Իոաննիսյանը, Համազասպ Դանիելյանը, Գայանը Աբրահամյանը։ Մանրամասները՝ տեսանյութում:
28 Մարտի 2021 -
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ դրա շուրջ քննարկումները և ընթացակարգը․ «Քաղաքական շաբաթօրյակ»
Պետրոս Ղազարյանը զրուցում է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանի հետ շաբաթվա կարևոր քաղաքական իրադարձությունների շուրջ․ արտահերթ խորհրդարանական ընտրությունները, Ընտրական օրենսգրքի փոփոխությունները՝ դրա շուրջ քննարկումները և ընթացակարգը, շեմի սահմանման հարցը, քաղաքական ուժերի վերաբերմունքը և մասնակցությունը ընտրական օրենսգրքի փոփոխություններին, Էդմոն Մարուքյանի առաջարկը ընտրությունների անցկացման հետ կապված, Վենետիկի հանձնաժողովի սպասվող կարծիքը։ Մանրամասները՝ տեսանյութում:
27 Մարտի 2021 -
Արտահերթ ընտրություններ նո՞ր, թե՞ հին ընտրական օրենսգրքով․ «Ստատուս քվո»
Արտահերթ ընտրություններ նո՞ր, թե՞ հին ընտրական օրենսգրքով: Զրույց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Մանրամասները՝ տեսանյութում:
23 Մարտի 2021 -
2018 թ. Մարուքյանն ասում էր՝ շանս կա ազատվելու ռեյտինգային համակարգից, հիմա ի՞նչ է փոխվել. Դանիել Իոաննիսյան
«Մեր մոտեցումն այն է, որ իշխանությունը պետք է քաղաքական կամք գտնի Ընտրական օրենսգրքի փոփոխություններ իրականացնելու համար: Այս ընտրությունները փոփոխված Ընտրական օրենսգրքով իրականացնելը միակ ճանապարհն է, որը կարող է լուծել քաղաքական ճգնաժամը, որովհետև քաղաքական ճգնաժամի համար մեզ պետք է քաղաքական ընտրապայքարի տրամաբանության մեջ ընտրություններ»,- այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ
23 Մարտի 2021 -
Ավելի լավ է ընդհանրապես արտահերթ ընտրություններ չանցկացնել, քան գնալ գործող ԸՕ-ով․ Դանիել Իոաննիսյան
Ավելի լավ է ընդհանրապես արտահերթ ընտրություններ չանցկացնել, քան գնալ ընտրությունների գործող ընտրական օրենքներով, ասում է Ընտրական նոր օրենսգրքի նախագծի համահեղինակը։ Նրա խոսքով` գործող կարգի տրամաբանությունը վարչական ռեսուրսի կիրառումն է: «Այդ շատ անցանկալի դեպքում Ազգային ժողով կանցնեն այն ուժերը, որոնք ունեն ռեսուրսներ` ֆինանսատնտեսական, կրիմինալ, թաղային հեղինակություններ, մեդիառեսուրսներ, վարչական ռեսուրս, այդ ուժերը կհայտնվեն խորհրդարանում, իսկ այն ուժերը,
18 Մարտի 2021 -
«ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ»․ Ընտրական օրենսգիրքի բարեփոխումներ
Factor TV-ն ներկայացնում է նոր հաղորդաշար՝ «ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆ» խորագրով։ Հաղորդաշարի շրջանակում անդրադառնալու ենք մի շարք ոլորտներում հայտարարված բարեփոխումների ընթացքին։ Հաղորդաշարի առաջին քննարկումը նվիրված է Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, մասնավորապես՝ ռեյտինգային ընտրակարգի վերացմանն ու մաքուր համամասնական ընտրակարգի ընդունմանը, ինչպես նաև կուսակցությունների համար անցողիկ շեմի նվազեցմանը և դրանց առնչվող խնդիրներին։ Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության
6 Մարտի 2021 -
Պարեկային ծառայության սովորողների անդրանիկ երդումը
Այսօրվա երդման արարողությունը տարբերվում էր մյուս արարողություններից: Շարահրապարակում էին ՀՀ ոստիկանությունում Նոր կազմավորվող պարեկային ծառայության համար նախատեսված 5-ամսյա դասընթացին մասնակցող սովորողները: Նրանք երդվեցին անմնացորդ նվիրվել հայրենիքին, պետությանն ու ժողովրդին: Երդման արարողությանը ներկա էին ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Արա Ֆիդանյանը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը, ՀՀ արդարադատության նախարարության միջազգային իրավական համագործակցության համակարգող-խորհրդական Ամալյա
2 Մարտի 2021 -
Հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավոր չէ կեղծել, նկարում ու հատ-հատ հաշվում ենք. Դանիել Իոաննիսյան
Հանրահավաքի մասնակիցների թիվը հնարավոր չէ կեղծել, նկարում ու հատ-հատ հաշվում ենք. Դանիել Իոաննիսյան
26 Փետրվարի 2021 -
Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքը փակուղի է մտել. այն շուտով կվերակազմավորվի
«Հայկական ժամանակի» տեղեկություններով`Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը շուտով կվերաձեւավորվի: Հանձնաժողովի այն անդամները, որոնք ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, պատերազմից հետո առկա իրավիճակում այլեւս չեն ուզում աշխատել, կփոխարինվեն ուրիշներով: Թեկնածուներ առաջադրելու իրավասությունը Արդարադատության նախարարությանն է, այն ընդունելը՝ վարչապետինը: Արդարադատության նախարարությունից մեր հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ թեկնածուներին առաջիկայում կներկայացնեն: Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի նախագահ, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե
19 Փետրվարի 2021 -
Զրպարտությունն ու վիրավորանքը քրեականցնելը կարող է նպաստել գրաքննությանը․ Դանիել Իոաննիսյան
Գլխավոր դատախազությունն առաջարկում է քրեականացնել զպարտությունն ու վիրավորանքը, եթե դրանք ուղղված են իշխանության ներկայացուցիչին և կապված են նրանց ծառայողական պարտականությունների հետ։ Ավելին՝ նախագծում զրպարտությունը դիտարկվում է որպես առավել բարձր հանրային վտանգավորություն ունեցող արարք: «Գլխավոր դատախազության առաջարկն անտեղյակության հետևանք է և շատ վտանգավոր», – այսպես է արձագանքում Ինֆորմացիայի ազատության կենտրոնի նախագահ Շուշան Դոյդոյանը։ Նրա կարծիքով, բացասական
19 Փետրվարի 2021 -
Կուսակցությունների հանրային ֆինանսավորումը կարևոր գործիք է․ Դանիել Իոաննիսյան
Այսօր կառավարությունը որոշեց ֆինանսական միջոցներ տրամադրել Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին: Ըստ այդմ, ՀՅԴ-ին 2021 թվականին կհատկացվի 4 մլն 300 հազար դրամ, ՀՀԿ-ին 5 մլն 208 հազար դրամ, «Լուսավոր Հայաստան»-ին՝ 7 մլն 56 հազար դրամ, «Բարգավաճ Հայաստան»-ին՝ 9 մլն 150 հազար դրամ, «Իմ քայլը» դաշինքին՝
4 Փետրվարի 2021 -
«Ֆեյք» օգտահաշիվներ սոցիալական ցանցերում հայտնաբերվում են, բայց դրանց դեմ պայքարելու գործիքներ չկան
«Ֆեյք» օգտահաշիվներ սոցիալական ցանցերում հայտնաբերվում են, բայց դրանց դեմ պայքարելու գործիքներ չկան։ «Փաստերի ստուգման հարթակի» մշտադիտարկման արդյունքում հաջողվել է Ֆեյսբուքում ֆեյքերի ուղղորդված «բանակ» բացահայտել։ Այս խումբը կազմված է առնվազն 160 օգտահաշվից։
31 Հունվարի 2021 -
Մեկ շաբաթից կամփոփենք սահմանադրական բարեփոխումների աշխատանքը․ Դանիել Իոաննիսյան
«Ո՞ր փուլում է սահմանադրական բարեփոխումների գործընթացը» թեմայով առցանց քննարկման ժամանակ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Իրազեկ քաղաքացիների» միավորում ՀԿ համակարգող Դանիել Իոաննիսյանը ներկայացրեց, թե ինչ փուլում են սահմանադրական բարեփոխումների ուղղությամբ իրականացված աշխատանքները: «Պրոցեսը պետք է շարունակել: Մեկ շաբաթից կամփոփենք սահմանադրական բարեփոխումների աշխատանքը»,- նշեց Իոաննիսյանը՝ հավելելով, որ իրականացվել է բովանդակային աշխատանք: Մանրամասները՝ factor.am-ի տեսանյութում:տեսանյութում:
29 Հունվարի 2021 -
Ընտրական նոր օրենսգրքով հստակ պատիժներ են նախատեսվում վարչական ռեսուրսի չարաշահման համար․ Դանիել Իոաննիսյան
«Իմ քայլը» խմբակցությունը ուրվագծում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման սցենարը, նախատեսվում է Սահմանադրության մեջ խորհրդարանի ինքնալուծարման գործընթաց ներմուծել և իրականացնել այն: Նման մեխանիզմը կիրառվում է բազմաթիվ երկրներում: Մենք դա ուսումնասիրում էինք դեռևս ամռանը սահմանադարական բարեփոխումների պրոցեսի շրջանակում և մտադիր էինք նման առաջարկով հանդես գալ: Այս մասին «Ինչո՞ւ է ներդրվում ազգային ժողովն ինքնալուծարելու մեխանիզմը» թեմայով քննարկման
28 Հունվարի 2021 -
Ընտրական օրենսգրքի փոփոխությունները փաստում են՝ իշխանությունը վարչական ռեսուրսի կիրառման չի գնա
Հունվարի 27-ին 1in.am լրատվականի եթերում քննարկվել է Հայաստանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընտրական բարեփոխումների հարցը։ Քննարկմանը մասնակցել և ընտրական բարեփոխումների մասին կարծիք է հայտնել նաև «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ Մանրամասները՝ տեսանյութում․
27 Հունվարի 2021 -
Օլիգարխների ճանապարհը փակելու ենք. Դանիել Իոաննիսյանը՝ ԸՕ-ում փոփոխությունների մասին
Ընտրական օրենսգրքում առանցքային փոփոխություններ են նախատեսվում: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor TV-ին փոխանցել է, որ նախատեսվում է փոփոխել նախընտրական քարոզչության ֆինանսավորումը, ընտրակարգը՝ ռեյտինգայինից համամասնականի անցնելով, ինչպես նաև հնարավոր է երկարացվի քարոզարշավի շրջանը՝ 28 օրից դարձնելով 45 օր: «Ընտրական նոր օրենսգրքով՝ նախընտրական քարոզչության ֆինանսավորման խաղի նոր կանոններ են գործելու: Կուսակցությունները քարոզարշավի ծախսերը
15 Հունվարի 2021 -
Անհրաժեշտ է արդար դատական համակարգ և լավ օրենսգիրք․ Դանիել Իոաննիսյան
Իշխանությունները հայտարարում են՝ Ընտրական նոր օրենսգրքի նախագիծը պատրաստ կլինի եկող տարվա սկզբին։ Իսկ մինչ այդ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանն ընդգծում է՝ թե՛ երեկ խորհրդարանում ընդունված Կուսակցությունների մասին օրենքի, թե՛ Ընտրական օրենսգրքի վրա աշխատել են համբերատար և մանրակրկիտ։ Երեկ հրավիրված քննարկման ընթացքում իշխանական պատգամավորն առաջարկեց նոր Ընտրական օրենսգիրքը երկու բաղադրիչի բաժանել։ Առաջինը, պատգամավորի խոսքով,
30 Դեկտեմբերի 2020 -
Պետք է գոնե ստեղծել հակակոռուպցիոն դատարաններ, որոնք կզբաղվեն ընտրական հանցագործություններով. Դանիել Իոաննիսյան
«Առաջին լրատվական»-ի հարցերին պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր Դանիել Իոաննիսյանը։ – Նիկոլ Փաշինյանն օրերս իր ներկայացրած ճանապարհային քարտեզի մեջ խոսում է նաև Ընտրական օրենսգրքի և «Կուսակցությունների մասին» օրենքի փոփոխությունների մասին: Որքանո՞վ է իրատեսական, որ դա հնարավոր է կարճ ժամանակում փոխել, և ի՞նչ պետք է անել դա հասցնելու համար: – Իրականում «Կուսակցությունների մասին» օրենքի
30 Նոյեմբերի 2020 -
Ժողովրդավարական չէ այն, որ պատգամավորի մանդատը վայր դնելուց հետո են միայն հրապարակավ քննադատում նախարարին՝ հակառակ չգնալով կուսակցական դիսցիպլինային. Դանիել Իոաննիսյան
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկիրն այսօր» հաղորդաշարի հյուրը Դանիել Իոաննիսյանն էր։
10 Սեպտեմբերի 2020 -
Դեսպանության տարածքը դրսից նկարահանելը արգելված չէ. Դանիել Իոաննիսյան
10 Սեպտեմբերի 2020 -
Դանիել Իոաննիսյան. Խորհրդարանն իր տեղում չէ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի կարծիքով, Արսեն Ջուլֆալակյանը մանդատից հրաժարվեց, քանի որ խորհրդարանն իր տեղում չէ։ «Եթե պատգամավորը տարակարծիք է նախարարի հետ, ապա այդ տարակարծությունը պետք է վերածվի նիստերի դահլիճում դեբատի: Դա նորմալ է, դա սահմանադրական է, դա ժողովրդավարական է: Բայց ե՞րբ եք հիշում դեպք, որ «Իմ քայլի» պատգամավորը հրապարակավ քննադատի նախարարի: Ես չեմ
10 Սեպտեմբերի 2020 -
Ընտրացուցակներում չեն հայտնվելու մարդիկ, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն անցել է․Դ․ Իոաննիսյանը՝ ընտրացուցակների մաքրման մասին
Ընտրացուցակներում չեն հայտնվելու մարդիկ, որոնց անձնագրերի վավերականության ժամկետն անցել է։ NewArmenia.am-ի հետ զրույցում նման հայտարարություն արեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանն՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի փոփոխություններին ու ընտրացուցակների մաքրման խնդրին։ «Բավականին դժվար է հստակ ասել՝ ով է երկրում, ով երկրում չէ, այսինքն՝ կոնցեպտուալ շատ դժվար է։ Երբ խոսքը կոնկերտ
9 Սեպտեմբերի 2020 -
Հ1-ի անրադաձը ԻՔՄ կազմակերպած քննարկմանը
Օգոստոսի 29-ին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հանրային քննարկում՝ «Բարձրագույն դատական ատյանները սահմանադրական բարեփոխումների հայեցակարգում» թեմայով։ Քննարկման բանախոսներն են սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Արմեն Մազմանյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Անահիտ Մանասյանը, սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյանը, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ տնօրեն Արաքս Մելքոնյանը, Բարձրագույն դատական խորհրդի գիտնական-անդամ Վիգեն
31 Օգոստոսի 2020 -
Կուսակցությունների ֆինանսավորման ձևերը կփոխվեն․ մեկ օլիգարխը չպետք է «երաժշտություն» պատվիրի. Դանիել Իոաննիսյան
New Armenia.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող, Ընտրական օրենսգրքի և Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ`«Ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարվելիք փոփոխությունների մասին։ Չնայած շատ հարցեր կան, որոնք դեռ չեն քննարկվել, այնուամենայնիվ, որոշ համակարգային փոփոխությունների առաջարկներ հանձնաժողովը հասցրել է քննարկել։ Առաջարկվող փոփոխությունների, առաջիկա անելիքների մանրամասները` տեսանյութում։
28 Օգոստոսի 2020 -
Ես կողմ եմ, որ նախագահը դառնա ժողովրդի կողմից ուղիղ ընտրվող. Դանիել Իոաննիսյան
Որոշ հարցեր կան, որոնք դեռ ամբողջությամբ հասկանալու կարիք ունենք, օրինակ ինչպես ենք Սահմանադրության մեջ նախատեսում այն սցենարը, երն ԱԺ-ում մեծամասնություն չի ձեւավորվում, բայց կառավարություն պետք է ձեւավորվի: Այս մասին, այսօր՝ հուլիսի 24-ին, Սահմանադրական բարեփոխումների թեկնայով քննարկման ժամանակ նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նրա խոսքով, տարբեր երկներում այդ հարցը տարբեր ձեւով է
24 Հուլիսի 2020 -
Աշոտյանը նոր իշխանություններին մեղադրում է մի բանում, որը ժամանակին տապալել է Սերժ Սարգսյանը. Դանիել Իոաննիսյան
Հայաստանի նոր իշխանությունների դեմ հակաքարոզչությունը փուլային տարբերակով հողեր հանձնելու թեմայից սահուն անցում կատարեց Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ճակատ։ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ իբրև թե Հայաստանի նոր իշխանությունների պատճառով մենք զրկվել ենք Եվրամիության մակրոտնտեսական ծրագրով աջակցություն ստանալու հնարավորությունից. «Ապրիլի 22-ին Եվրոպական հանձնաժողովը տեղեկատվություն տարածեց, ըստ որի՝ առաջարկվում է 3 միլիարդ եվրոյի չափով մակրոտնտեսական
28 Ապրիլի 2020 -
Էնցիկլոմեդիա․ կեղծ լուրեր, փաստերի ստուգում
«Էնցիկլոմեդիայի» այս էպիզոդում պատմում ենք ապատեղեկատվության, կեղծ լուրերի և փաստերի ստուգման մասին։ Օրինակների միջոցով պատմում ենք զանգվածային լրատվության միջոցներով հրապարակվող տեղեկատվությունը ստուգելու անհրաժեշտ գործիքների, եղանակների մասին։ Էպիզոդում զրուցել ենք Փաստերի ստուգման հարթակի խմբագիր Անի Գրիգորյանի, ինչպես նաև կայքի լրագրողներ՝ Անի Ավետիսյանի, Լուսինե Ոսկանյանի, Նելլի Լազարյանի և Սևադա Ղազարյանի հետ։ Էպիզոդում կլսեք նաև media.am-ի փաստերի ստուգման
17 Մարտի 2020 -
Օտարերկրյա հեռարձակողներն ու նոր մուլտիպլեքսը. կայացավ ԻՔՄ հերթական հանրային քննարկումը
Հայաստանը գրեթե միակ երկիրն է, որը թույլ է տվել օտարերկրյա հեռարձակողներին մտնել պետական մուլտիպլեքս: Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը կարծում է, որ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում օտար հեռարձակողներ չպետք է լինեն: ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եվ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանին հարցը հետաքրքում է մեկ այլ տեսանկյունից: Ինչպիսի պահանջարկ ունեն օտարերկյա
15 Մարտի 2020 -
«Եթե «Ոչ»-ի ճակատ չլինի, տխուր կլինի, որ միայն մի կողմը քարոզչություն անի»․ Դանիել Իոաննիսյան
Սահմանադրական դատարան չդիմելու տրամաբանությունը մի քանի հիմնավորում ունի։ Նախ, որևիցե դատարան չի կարող ինքն իր մասին անբողոքարկելի որոշում կայացնել։ Այս առումով՝ Սահմանադրությունն ու Սահմանադրություն գրողն են շեղվել ընդհանուր տրամաբանությունից։ Այս մասին այսօր՝ «Հանրաքվեից առաջ. ի՞նչ մոտեցումներ ունեն քաղհասարակության կառույցները» թեմայով քննարկմանը նշեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։ «Երկրորդն այն է, որ քննարկել,
13 Փետրվարի 2020 -
Փոխել նախագահի ընտրվելու կարգը, ընտրելու իրավունքի շեմը 18 տարեկանից իջեցնել 17. Իոաննիսյանը հետաքրքիր առաջարկներ ունի
Այսօր ՀԿ-ների եւ գիտնականների կողմից Արդարադատության նախարարություն դիմումների ներկայացման վերջնաժամկետն է: Մինչեւ հունվարի 27-ը կամփոփվեն եւ կընտրվեն 2 գիտնականներ եւ 6 հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք Սահմանադրական բարեփոփոխումների հանձնաժողովի 15 հոգանոց կազմում կմասնակցեն փոփոխությունների հայեցակարգի մշակմանը: Հիշեցնենք, որ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը կազմված է լինելու 15 հիմնական անդամից (արդարադատության նախարար, Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ,
4 Փետրվարի 2020 -
2015 թվականի սահմանադրությունը քաղաքացիներին տվեց «ձևական իրավունք»․ Դանիել Իոաննիսյան
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հյուրը Դանիել Իոաննիսյանն էր։
31 Հունվարի 2020 -
2020 թ. գազի գինը կշարունակի պահպանվել 165 դոլար արժեքը. քննարկում՝ «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով (տեսանյութ)
«Իրազեկ քաղաքացիներ միավորումը» հունվարի 18-ին կազմակերպեց հանրային քննարկում՝ «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով: Բանախոսներն էին ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը, ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը,
29 Հունվարի 2020 -
Որքանով և ինչպես կբարձրանա գազի սակագինը վերջնական սպառողների համար․ ԻՔՄ հանրային քննարկում
«Գազպրոմ Արմենիան» այլևս չի կարող խնայողությունների ու ներքին ռեսուրսների հաշվին փոխհատուցել Հայաստանի սահմանին գազի գնի 15 դոլարով թանկացումը, որը տեղի ունեցավ 2019-ի սկզբին․ այս մասին հայտարարեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը՝ հունվարի 18-ին «Գազի գնագոյացումը և սակագինը. ինչպե՞ս կավարտվեն ՌԴ-ի հետ բանակցությունները» թեմայով հանրային քննարկմանը: 2019-ի սկզբից սահանին Հայաստանի համար մատակարարվող ռուսական գազի
20 Հունվարի 2020 -
Հայրապետյանը հաստատում է՝ ՀՖՖ-ի համար շինարարություն իրականացրած ընկերությունը պատկանել է իրեն. «Ազատություն» ռադիոկայան
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ՀՖՖ) համար շինարարություն իրականացրած «Զեյթուն կահույքի ֆաբրիկա» ընկերությունը պատկանել է ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Այս մասին Հայրապետյանը հայտարարեց երեկ՝ արդեն երկրորդ ծավալուն հարցազրույցում, որը հաջորդեց ֆեդերացիային առնչվող քրեական գործի հարուցմանը։ «Այո, և կահույքի ֆաբրիկայի սեփականատերը ես եմ: Բանկը ի՞նչ կապ ունի, բանկի սեփականատերը չորս տարի առաջ, խորհրդի նախագահը եղել եմ ես,
18 Դեկտեմբերի 2019 -
Ռազմական ուժերի հավասարակշռությունը մեր տարածաշրջանում ապահովված չէ․ Դանիել Իոաննիսյան
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Բաքվում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որով մեր վարչապետը կոչ էր արել ՀԱՊԿ-ի (Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն) գործընկեր պետություններին զենք չվաճառել Ադրբեջանին։ Եթե մեկ նախադասությամբ բնութագրենք Ռուսաստանի արտգործնախարարի խոսքերը, ապա նա, ըստ էության, ասել է, որ Ադրբեջանին զենք վաճառելու մեջ խնդիր չի տեսնում, և Ռուսաստանը շարունակելու է ռազմատեխնիկական համագործակցությունն Ադրբեջանի
9 Դեկտեմբերի 2019 -
Չպետք է սահմանափակվեն նախորդ ընտրություններին չմասնակցած կամ մասնակցած ու քիչ ձայն ստացած կուսակցությունների զարգացման հնարավորությունները․ Դանիել Իոաննիսյան
RElection նախագծի շրջանակում «Կուսակցությունների մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ զրուցել ենք «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ -Կուսակցությունների հանրային ֆինանսավորման ձեր ներկայացրած առաջարկի վերաբերյալ, ըստ որի՝ քաղաքացիները կկարողանան ինքնուրույն որոշել, թե իրենց վճարած հարկի որոշակի տոկոսը որ կուսակցությանն ուղղվի, որոշ մտահոգություններ են հնչում։ Մասնավորապես, թե սրանով նորից հնարավորություն կտանք բիզնեսին՝ ազդելու քաղաքականության վրա,
14 Նոյեմբերի 2019 -
Քրեական հեղինակություններն ու նստած կոռուպցիոներները կոալիցիա են կազմել ընդդեմ իշխանության. Դանիել Իոաննիսյան
Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովում քննարկվել և դրական եզրակացության է արժանացել կառավարության ներկայացրած՝ Քրեական օրենսգրքում փոփոխությունների աղմկահարույց նախագիծը, ըստ որի՝ քրեական աշխարհին հարելը քրեականացվում է: Թեմայի շուրջ զրուցելու համար «Առաջին լրատվական»-ը հյուրընկալել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազենի Բաղդասարյանին և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոննիսյանին:
12 Նոյեմբերի 2019 -
Դանիել Իոաննիսյանը գիտպետկոմին մեղադրում է կոռուպցիայի մեջ, կոմիտեի նախագահը հակադարձում է
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Գիտության պետական կոմիտեում համակարգային կոռուպցիա կա, որն առաջին հերթին՝ շահերի բախման դրսևորումն է։ «Խոսքը հիմնականում տարբեր մրցույթների, գիտության ֆինանսավորման, բաշխման մասին է, այստեղ լրջագույն խնդիր կա, որոնք նորություն չեն։ Այն ամենի մասին, ինչ հայտարարվեց ԱԺ ամբիոնից, բնականաբար, փաստերը կան, դրանք նախկինում էլ հրապարակվել
8 Նոյեմբերի 2019 -
Իոաննիսյանն առաջարկել է ԱՄՆ-ում սառեցնել Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների ապօրինի միջոցները
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Վաշինգտոնում գործող Հելսինկյան հանձնաժողովում կայացած «Բարեփոխումները Հայաստանում. առաջընթաց և հնարավորություններ» խորագրով լսումների ժամանակ առաջարկել է Հայաստանում կոռուպցիոն հանցանքներին առնչվողների՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված միջոցները ԱՄՆ-ում սառեցնել: Ընդհանուր առմամբ, Իոաննիսյանը լսումները կառուցողական ու բովանդակալից է համարում, նկատում է՝ վերջին անգամ Հայաստանի մասին լսումներ են տեղի ունեցել 2008
6 Նոյեմբերի 2019 -
Արցախի ՏԻՄ ընտրություններում մթնոլորտն ավելի քաղաքականացված էր, քան Հայաստանում. Դանիել Իոաննիսյան
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի հյուրը Դանիել Իոաննիսյանն էր։
17 Սեպտեմբերի 2019 -
Դիտորդների իրավունքների էական խախտումներ տեղամասերում չենք ունեցել․ Վահրամ Թոքմաջյան
Սեպտեմբերի 9-ին «Իրազեկ քաղաքացիների միավորման Ստեփանակերտի գրասենյակ» և «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունները հրավիրել էին մամուլի ասուլիս, որտեղ ամփոփվել են Արցախի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում կազմակերպությունների համատեղ դիտորդական առաքելության արդյունքները։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփում է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն ամփոփում է Արցախի ՏԻՄ ընտրությունների դիտարկման արդյունքները Gepostet von
10 Սեպտեմբերի 2019 -
Կոռուպցիա՞, թե՞ ժողովրդավարություն․ Media.am-ի զրույցը Դանիել Իոաննիսյանի հետ
ՀՀ կառավարությունը առաջին անգամ ֆինանսավորելու է դիտորդական առաքելություն Արցախում՝ սեպտեմբերի 8-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։ Կառավարության տեսանկյունից սա մեծ առաջընթաց է։ Սակայն մամուլում թեման քննարկվեց նաև որպես կոռուպցիայի դրսևորում։ Օգոստոսի 26-ին «Գոլոս Արմենիի» թերթը հրապարակեց «За версту пахнет политической коррупцией!» հոդվածը, որը վերատպեցին նաև մի քանի այլ կայքեր։ Հոդվածում, սակայն, առկա են մի շարք մանիպուլյադիվ պնդումներ Արցախում սպասվող տեղական ինքնակառավարման
30 Օգոստոսի 2019 -
Ընտրական բարեփոխումների գործընթացում որևէ առաջընթաց չկա․ Դանիել Իոաննիսյան
Հետհեղափոխական Հայաստանի օրակարգային հարցերից մեկն ընտրական բարեփոխումներն էին։ 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ ստեղծվել էր վարչապետին կից ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողով, որը բարեփոխումների հայեցակարգ էր մշակել։ Նախագիծը, սակայն, չընդունվեց այն ժամանակվա Ազգային ժողովի կողմից։ Այժմ Infocom-ը սկսում է ընտրական իրավունքի թեմայով RElection հարցազրույցների շարքը, որի շրջանակներում զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող
12 Օգոստոսի 2019 -
Հակակոռուպցիոն հանձնաժողովի, ներկա ու նախկին իշխանության շուրջ. զրույց Դանիել Իոաննիսյանի հետ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանը ՍիվիլՆեթի Գևորգ Թոսունյանի հետ զրուցում է գործող և նախկին իշխանության հակակոռուպցիոն պայքարի մասին։ Իոաննիսյանը շեշտում է, որ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանի պաշտոնավարման ժամանակ Քրեական օրենսգրքում հատուկ սխալ հղում է տրվել, որ պաշտոնյաները խուսափեն քրեական պատասխանատվությունից։ Նա նաև անդրադառնում է Հատուկ քննչական ծառայության լուծարման ու հակակոռուպցիոն մասնագիտացված
8 Հուլիսի 2019 -
Եթե ընտրություններն ապաքաղաքական են, կներեք, այնտեղ քուչի տղերքն են անցնում․ Դանիել Իոաննիսյան
Lragir.am-ը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող, վարչապետին կից ԸՕ բարեփոխումների հանձնաժողովի նախկին քարտուղար Դանիել Իոաննիսյանի հետ։ Իր վերջին հարցազրույցում Նիկոլ Փաշինյանը խոսեց ԸՕ փոփոխությունների անհրաժեշտությունից, որտեղ նշեց ՏԻՄ ընտրությունների մասով համամասնական ցուցակներով ընտրություններ կազմակերպելու անհրաժեշտության մասին։ Ընդդիմադիրների մի մասը համարում է, որ այդ տարբերակով քաղաքական երանգ կտրվի ՏԻՄ ընտրություններին։ Այն ԸՕ փոփոխությունների փաթեթը,
18 Հունիսի 2019 -
Ավինյանի, Ալեքսանյանի, Հովսեփյանի նկարը գրոտեսկային է, բայց երկիրն անընդհատ թուր-թվանքի մեջ ապրել չի կարող. Վահե Ղուկասյան
1in.am-ի «Մամուլի հետ սուրճ» հաղորդման մայիսի 29-ի հյուրը FIP.am կայքի խմբագիր Վահե Ղուկասյանն էր։ Նա անդրադարձել է համացանցում ակտիվորեն քննարկվող՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Սամվել Ալեքսանյանի ու Աղվան Հովսեփյանի Ապարանում արված լուսանկարին և նշել. «Նկարով գրոտեսկային է, դեռ Տիգրան Ավինյանի փողոցում ռուպրը ձեռքին ասոցիացան չի անցել։ Բայց ի վերջո երկիրը չի կարող անընդհատ թուր-թվանքի,առճակատման մեջ ապրել։Ինչ-որ
30 Մայիսի 2019 -
ԱԱԾ ղեկավարը փորձում է այդ կառույցն օգտագործել իր քաղաքական ամբիցիաների համար․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Factor.am-ի հետ զրույցում անդրադառնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 8-ին տեղի ունեցած ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ հայտարարությունների, մասնավորապես՝ կապված Դավիթ Սանասարյանի գործի, իշխանության մեջ գոյություն ունեցող թևերի և ԱԱԾ գործառույթների հետ։
10 Մայիսի 2019 -
Արթուր Վանեցյանը և ԱԱԾ-ն լիազորությունների շրջանակից դուրս են գալիս․ Դանիել Իոաննիսյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում ասում է, որ Ազգային անվտանգության ծառայությունն ու այդ կառույցի ղեկավար Արթուր Վանեցյանը իրենց լիավորությունների շրջանակներից դուրս են գալիս։ Իոաննիսյանը անդրադառնում է Դավիթ Սանասարյանի գործին և նկատում, որ Վանեցյանը ամբողջությամբ չի վայելում վարչապետ Նիկոլ Փաշինյանի վստահությունը։
8 Մայիսի 2019 -
Արձագանք ՀԺ-ի խմբագրականին
«Հայկական ժամանակը» երեկ հանդես եկավ «Հայաստանը՝ լրտեսական կրքերի էպիկենտրոնում. հանրային գիտակցության մեջ լիակատար խառնաշփոթ է» վերտառությամբ խմբագրականով, որը ընթերցողի մոտ մի շարք հարցերում ոչ օբյեկտիվ տպավորություն է ստեղծում: Մասնավորապես, հոդվածի բովանդակությունը ընկալում է ստեղծում, թե միջազգային կազմակերպություններից ֆինանսավորում ստացող քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները և լրատվամիջոցները հանդիսանում են արևմուտքի պետությունների ազդեցության գործակալներ: Ավելին, ՀԿ-ների պահանջած անցումային արդարադատությունը
8 Մայիսի 2019 -
Կառավարության առաջնահերթությունների ցանկում ԸՕ-ի ընդունումը պատշաճ տեղում չէր. Դանիել Իոաննիսյան
«Առավոտ» օրաթերթի լրագրողը զրուցել է «Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ։ Հարցազրույցն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև։ – Ընտրական օրենսգրքի տապալման համար Դուք մեղադրեցիք նաեւ իշխանությանը` ի դեմս վարչապետ Նիկոլ Փաշինյանի: «Նիկոլ Փաշինյանը, ընտրությունների ժամկետներն անսպասելիորեն դեկտեմբեր բերելով, էապես մեծացրեց սաբոտաժի հնարավորությունը»,- նման գրառում էիք կատարել: Ինչ-ինչ ստվերային գործընթացնե՞ր են եղել, որ մեղադրանքի սլաքն
29 Հոկտեմբերի 2018 -
«Մենք անպարտելի ենք» շարքի հյուրը Դանիել Իոաննիսյանն է
16 Հուլիսի 2018 -
Օրակարգից դուրս. Դանիել Իոաննիսյան (Հանրային հ/ը)
11 Հուլիսի 2018 -
Կուսակցությունները պետք է հասկանան՝ ռեյտինգային ընտրակարգ չի լինելու. 1in.am
«Առաջին լրատվական»
26 Հունիսի 2018 -
Որևէ մեկն ինձ չի կարող համոզել, որ ապօրինի հարստացած պաշտոնայներ չունենք. Դանիել Իոաննիսյան
Հունիսի 14-ին «Արևելյան Գործընկերության ապագան ալեկոծ ժամանակներում» թեմայով քննարկման ժամանակ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը անդրադարձել է ՀՀ-ում մեկնարկած փոփոխություններին:
15 Հունիսի 2018 -
Քաղհասարակությունը հնարավորություն է փնտրում արագացնելու «Հազարամյակի մարտահրավերներ»-ի հետ համագործակցությունը. Ազատություն ռ/կ
Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները ԱՄՆ-ը կատարած այցի ընթացքում հանդիպել են «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի Ընտրության, համապատասխանության և քաղաքականության իրականացման տնօրեն Դանիել Բարնսի հետ՝ քննարկելով, թե ինչպիսի հնարավորություններ կան, որպեսզի կազմակերպությունը Հայաստանի հետ համագործակցությունը վերսկսելու որոշում կայացնի այս տարվա դեկտեմբերին։ Միացյալ Նահանգներում գտնվող «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց՝ կազմակերպության ընթացակարգային հարցերի
8 Հունիսի 2018 -
Իոաննիսյան․ Մենք չենք համաձայնելու որևիցե կառույցում լինել դեկորացիա․ Ազատություն ռ/կ
Ընդդիմությանն ու քաղհասարակությանը պաշտոններ և վերահսկողական լծակներ զիջելու մասին «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի առաջարկը անհիմն է և անարդյունավետ, կարծում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը: «Առանձին հատվածային պաշտոններում ներգրավելով՝ դա որևիցե էական ազդեցություն կամ փոփոխություն չի կարող հանգեցնել: Ավելին՝ դա, ըստ էության, կդառնա գործող համակարգի ինչ-որ մի
6 Ապրիլի 2018 -
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ուժերի տեղակայումը ապօրինի է. Դանիել Իոաննիսյան (news.am)
Հայաստանում ռուսական 102–րդ ռազմաբազայում ռազմական ոստիկանության ուժերի տեղակայումը ապօրինի է, քանի որ «ՀՀ եւ ՌԴ միջեւ ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմական բազայի գտնվելու հետ կապված գործերով իրավասության եւ փոխադարձ իրավական օգնության հարցերի վերաբերյալ» համաձայնագրով նման բան նախատեսված չէ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Ռուսաստանի
30 Մարտի 2018 -
Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը «որևէ իրավասություն չունի Հայաստանի տարածքում». Ազատություն ռ/կ
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ստորագրված պաշտպանության և ռազմական համագործակցության ոլորտի պայմանագրերում ոչինչ չկա Երևանում և Գյումրիում ռազմական ոստիկանության ստորաբաժանումներ տեղակայելու մասին: Իոաննիսյանը դեռ 2015 թվականին պաշտոնական հարցմամբ Հայաստանի Կառավարությունից ստացել էր բոլոր 5 պայմանագրերի պատճենները։ «Ռուսաստանի ռազմական ոստիկանությունը որևէ իրավասություն Հայաստանի Հանրապետության տարածքում չունի: Այսինքն, Ռուսաստանի
28 Մարտի 2018 -
Դանիել Իոաննիսյանը գրանտակերության, ՀՀԿ-ի առաջարկի և դոնորների շահի մասին. PARA TV
PARA TV
19 Մարտի 2018 -
Դանիել Իոաննիսյանը բաց դաս ունեցավ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում
Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաների համար մարտի 14-ին Դանիել Իոաննիսյանը հանդես եկավ դասախոսությամբ «Դրամաշնորհային ծրագրեր գրելու հմտություններ» թեմայով։ Ավելին՝ այստեղ։
14 Մարտի 2018 -
Դանիել Իոաննիսյանն արագաչափերի և Թեղուտի հանքի մասին․ Ազատություն
14 Փետրվարի 2018 -
-
1,1 միլիարդ դրամ Ոստիկանությանը՝ կոռուպցիան նվազեցնելու համար․ Ազատություն
Ոստիկանության, պետեկամուտների հավաքագրման, առողջապահության և կրթության ոլորտներում կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու ուղղությամբ Կառավարություն այս տարի 1 միլիարդ 348 միլիոն դրամի (շուրջ 3 միլիոն դոլար) միջոցառումներ կիրականացնի։ Կառավարությունն այսօր հաստատեց Հակակոռուպցիոն ռազմավարության 2018 թվականի ծրագիրը, որով նախատեսվում է բարեփոխումներ իրականացնել թիրախային մի շարք գերատեսչություններում։ Գործադիրն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել իր՝ դեռևս 2015 թվականին մշակած հակակոռուպցիոն ռազմավարության
25 Հունվարի 2018 -
Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը Թերթ.am-ին «Freedom House»-ի զեկույցի մասին
Tert.am –ի հետ զրույցում «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը անդրադառնում է Freedom House-ի Հայաստանի վերաբերյալ գնահատականներին ու հարցին` թե ինչ սպասել հասարակությունից «Ելք»–ի սոցիալական ընդվզման երթից: -Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպության համաձայն, ինչպես և 2017-ին՝ Հայաստանը ճանաչվել է մասամբ ազատ երկիր՝ 100 հնարավոր միավորից ստանալով 45 միավոր: Մասամբ ազատ է ճանաչվել նաև Արցախը՝
18 Հունվարի 2018 -
Մրցանակներ` մարդու իրավունքների պաշտպաններին (Հետք)
ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բազմազանության, կրոնական
12 Դեկտեմբերի 2017 -
Հավատում ենք նրան, ինչ անում ենք. «Ամալյա Կոստանյանի» անվան մրցանակակիր (Հայկական ժամանակ)
2017 թվականի ընտրություններին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի կողմից երեք տարբեր մեթոդ է փորձարկվել կոռուպցիոն բացահայտումներ անելու, արդյունքում հաջողվել է մեկը: Այս մասին «Հայկական Ժամանակ»-ի հետ զրույցում պարզաբանեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն խորհրդարանական ընտրություններից առաջ հրապարակել էր շուրջ 136 դպրոցի տնօրենների հետ արված ձայնագրություններ, որտեղ պատմում են, թե
8 Դեկտեմբերի 2017 -
«Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով միջոցառում (Թրանսփարենսի Ինթերնեշնլ)
Երևան, դեկտեմբերի 8, 2017 – ս.թ. դեկտեմբերի 8-ին Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը (ԹԻՀԿ) կազմակերպել էր «Կոռուպցիան և անվտանգության մարտահրավերները» խորագրով կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված միջոցառում, որին մասնակցել են ոլորտի փորձագետներ, պետական մարմինների, միջազգային կազմակերպությունների, օտարերկրյա դիվանագիտական կառույցների, ԶԼՄ և ՀԿ ավելի քան 90 ներկայացուցիչներ: Միջոցառման բացմանը հանձնվեցին Ամալյա Կոստանյանի անվան 2016 և 2017
8 Դեկտեմբերի 2017 -
Վիզաների ազատականացման շուրջ բանակցությունները դեռ չեն մեկնարկել (Ազատություն)
Եվրահանձնաժողը դեռ չի ստացել Եվրոպական Խորհրդի մանդատը՝ Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ երկխոսություն սկսելու համար: Այս մասին «Ազատության» հետ զրույցում ասաց ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը, հստակեցնելով՝ հայկական կողմը չի կարող ասել, թե երբ կսկսվի այդ գործընթացը և ինչքան կտևի, քանի դեռ գործընթացի պաշտոնական մեկնարկը չի տրվել: «Դա կախված է եվրոպական կողմից»,- հավելեց Բալայանը: Եվրամիության
5 Դեկտեմբերի 2017 -
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բավական խիստ էր. մեդիա փորձագետ (Ազատություն)
Խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի զեկույցը բավական խիստ էր՝ բոլոր առումներով, «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանը։
5 Դեկտեմբերի 2017 -
ԵՄ-Հայաստան համաձայնագրի վերաբերյալ Աննա Փամբուխչյանի ելույթը ԱԺ-ում
Դեկտեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ «Հայաստան-ԵՄ. համապարփակ և ընդլայնված գործընկերություն» խորագրով: Լսումները կազմակերպվել էին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների, ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման մշտական հանձնաժողովները՝ գերմանական Կոնրադ Ադենաուեր հիմնադրամի աջակցությամբ: Լսումներին որպես հրավիրյալ փորձագետ ելույթով հանդես է եկել Աննա Փամբուխչյանը։
4 Դեկտեմբերի 2017 -
-
ԵԱՏՄ-ի մասին Դանիել Իոաննիսյանի ելույթը ԱԺ-ում
Նոյեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ՝ ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության հեղինակած «ՀՀ մասով Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելու գործընթաց սկսելու վերաբերյալ» ՀՀ ԱԺ հայտարարության նախագծի վերաբերյալ։ Լսումներին որպես հրավիրյալ փորձագետ ելույթով հանդես է եկել Դանիել Իոաննիսյանը։ «Հարգելի հյուրեր փորձեմ կենտրոնանալ հենց տնտեսական թվերի վրա։ ԵԱՏՄ մաքսային դրույքաչափերի 76 տոկոսը այլ են,
27 Նոյեմբերի 2017 -
Ուսանողական ակտիվ պայքարի ժամանակավոր դադար․ հնարավոր զարգացումներ (Մեդիա կենտրոն)
Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին ձայների գերակշիռ մեծամասնությամբ՝ 86 կողմ, 6 դեմ հարաբերակցությամբ ընդունեց ուսանողների շրջանում բողոքի ալիք բարձրացրած «Զինծառայության մասին» օրենքը: Օրենքին կողմ քվերակեցին «Հանրապետական», «Դաշնակցություն» և «Ծառուկյան» խմբակցությունների պատգամավորները: Օրենքի ընդունմանը դեմ էր միայն ընդդիմադիր «Ելք» խմբակցությունը: Օրենքի դեմ բողոքի դուրս եկած «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներն այդ օրը մոտ մեկ ժամ փակ դռների
16 Նոյեմբերի 2017 -
ԵՄ-ն ՀՀ-ի վրա ունի ազդեցության լծակներ, և առաջին հերթին դրանք ֆինանսական են. «Ազատություն»
Հայաստան-Եվրամիություն ստորագրվելիք նոր համաձայնագրով ավելանալու է Եվրամիությունից Հայաստանին եկող ֆինանսական աջակցությունը, որի կարիքը Հայաստանը բավականին շատ ունի։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը՝ ընդգծելով, որ Եվրամիությունը Հայաստանի վրա ունի ազդեցության լծակներ, և առաջին հերթին դրանք ֆինանսական են։ «Իրականում այդ համաձայնագրով, ոչ միայն համաձայնագրով՝ առհասարակ, բայց նաև համաձայնագրով Եվրամիությունն ունի
17 Հոկտեմբերի 2017 -
«Տեղեկատվության ազատության մասին» նոր օրենքի մշակումը հարուցել է քաղհասարակության ներկայացուցիչների մտահոգությունը
Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները հուսով են, որ հեղինակները կհրաժարվեն «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի մտահոգիչ փոփոխություններից: Հասարակական կազմակերությունների տրամադրության տակ հայտնված օրենքի նախագծի տարբերակներից մեկի համաձայն, պետական ու տեղեկան ինքնակառավարման մարմինների ու պաշտոնյաների մասին տեղեկատվության տրամադրումը կարող է մերժվել, եթե «ակնհայտորեն չի պարունակում հանրային հետաքրքրություն»։ Նաև՝ «եթե պահանջվող տեղեկության ծավալը շատ մեծ է, և դրա տրամադրումն կհանգեցնի
27 Սեպտեմբերի 2017 -
Տարածված սխալ կա, թե մենք պետք է գրավեինք եվրասիական 170 միլիոնանոց շուկան․ Թերթ․am
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն այսօր մամուլին հայտնել էր, որ պետք չէ Հայաստանի հաջողությունները կամ անհաջողությունները փնտրել ԵԱՏՄ-ում, քանի որ այնտեղ Հայաստանն ունեցել է ո՛չ հետընթաց, ո՛չ առաջընթաց: Սա, առաջին հերթին, կարող է երևալ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված մի քանի տվյալների համադրումից: Թվերն ընտրված են այն սկզբունքով, թե ինչ է արտադրել ու արտահանել Հայաստանը
14 Սեպտեմբերի 2017 -
«Ռոսկոմնադզորում» մտածել են՝ այնքան հզոր են, որ կարող են ազդել հայաստանյան կայքերի վրա. սխալվել են
Հարցազրույց ԽԱՊԿ նախագահ Աշոտ Մելիքյանի հետ։
5 Սեպտեմբերի 2017 -
Գազային պայմանագիրն ինքնին խայտառակություն է, ԵԱՏՄ անդամ մնալը՝ կործանարար
«Ժառանգություն» կուսակցությունը հայտարարություն է տարածել, որտեղ նշված է, որ Հայաստանը պետք է չեղյալ հայտարարի 2013 թ. կնքած Հայ-ռուսական գազային հակապետական պայմանագիրը: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով՝ անգամ այս պայմանագրի ընդունման փաստը կարելի է կասկածի տակ վերցնել. «Հիշենք, թե ինչ պայմաններով անցավ քվեարկությունը, և ոչ ոք չի կարող ասել, թե ԱԺ քանի
3 Օգոստոսի 2017 -
Շվեյցարիան դարձել է արտահանման գծով Հայաստանի 2-րդ խոշորագույն գործընկեր երկիրը. տնտեսագետ
2017թ. առաջին հինգ ամիսների ընթացքում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառությունը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է մոտ 23 տոկոսով: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Անդրանիկ Մանուկյանը՝ մեջբերելով ԱՎԾ-ի տվյալները: Տնտեսագետն ասաց, որ նույն տվյալների համաձայն՝ 2017թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 20.9 տոկոսով աճել է նաև Հայաստանից արտահանումը: Տնտեսագետի ուսումնասիրությամբ՝ Եվրոպական միությունը շարունակում է լինել
28 Հուլիսի 2017 -
Ռուսաստանի Դաշնությունը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը․ «Ազատություն»
«Իրազեկ քաղաքացիների միավորումը» պնդում է, թե «իր տարածքում սահմանափակելով ծառայություններ մատուցելու հայաստանցիների իրավունքը՝ Ռուսաստանի Դաշնությունը խախտում է ԵԱՏՄ պայմանագիրը»։ Ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հունիսի 1-ից ռուսաստանյան ընկերություններին օրենքով արգելվել է աշխատանքի ընդունել ռուսաստանյան վարորդական իրավունքներ չունեցողներին: Արգելքը, սակայն, չի վերաբերում այն երկրների քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։ Սահմանափակումներից ազատված երկրներում՝ Ղրղըզստանում և Բելառուսում, ռուսերեն լեզուն ունի
21 Հուլիսի 2017 -
Կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմինը ձևական բնույթ է կրելու. Armtimes
Այս շաբաթ Հայաստանի խորհրդարանը միաձայն ընդունեց կառավարության նախաձեռնած «Կոռուպցիայի կանխարգելման եւ կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը, որը, սակայն, շատերի կարծիքով չի կարողանալու ծառայել բուն նպատակին։ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի կարծիքով, թեեւ ապօրինի հարստացման քրեականացումը լավ բան է, սակայն հայաստանյան օրենքը ձեւական բնույթ է կրում։ «Սա նշանակում է, որ եթե
12 Հունիսի 2017 -
Հազարավոր քաղաքացիներ քվեարկել են «օգնողների միջոցով», ահազանգում է դիտորդը
Խորհրդարանական ընտրություններում քվեարկությանը մասնակցած 1,5 միլիոն ընտրողներից գրեթե 75 հազարը քվեարկել է, այսպես կոչված, օգնողի միջոցով, հայտարարում է քվեարկությունը դիտարկած «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը: Նրա շեշտմամբ, այդ թիվն արտացոլում է միայն ընտրողների մատյաններում գրանցված դեպքերը, մինչդեռ, իրենք նկատել են բազմաթիվ այլ օգնողների, որոնք առանց գրանցվելու պարզապես ընտրողի հետ քվեախցիկ են մտել:
25 Մայիսի 2017 -
Տեղական դիտորդները չեն կարծում, որ քվեարկության արդյունքն արտացոլում է երևանցիների կամքը. Ազատություն
Իշխող Հանրապետականի քաղաքապետի թեկնածու Տարոն Մարգարյանի ստացած 71 տոկոս ձայնը, մայրաքաղաքի ավագանու ընտրությունների դիտարկած տեղեկան դիտորդական կազմակերպությունների ներկայացուցիչների կարծիքով, չի արտացոլում երևանցիների կամքը: Ընտրողների ուղղորդում, կեղծ դիտորդներ տեղամասերում, ընտրակաշառքի դեպքեր, ուրիշի փոխարեն քվեարկություն․ սրանք այն հիմնական ընտրախախտումներն են, որոնք երեկ արձանագրել են անկախ դիտորդական կազմակերպությունները։ Այս ամենը հաշվի առնելով տեղական դիտորդները հայտարարում են՝ իշխող հանրապետականի քաղաքապետի
15 Մայիսի 2017 -
«Անկախ դիտորդը» որսում է կեղծ դիտորդների. Ազատություն
«Անկախ դիտորդ» նախաձեռնության խոսնակ Դանիել Իոաննիսյանի պնդմամբ՝ այս երևույթն անակնկալ էր անգամ փորձառու դիտորդների համար: Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի 7/57թիվ ընտրատեղամասում ԳԵՏԱ կազմակերպությունը ներկայացնող Սամվել Խանյան անունով դիտորդը Իոաննիսյանին ու տեսախցիկը տեսնելուն պես լքել էր ընտրատեղամասը՝ ասելով, թե կորցրել է անձնագիրն ու դիտորդի վկայականը: «Ազատությանը» Խանյանն ասաց, թե ոստիկանությանը «կուրսի է պահել», որ գողացել են իր
15 Մայիսի 2017 -
Չկա քաղաքական կամք, չկա բանավեճ
Միմյանց հետ մրցող քաղաքական ուժերի միջև բանավեճ տեղի չի ունենում։ Այս մասին հատկապես վերջին ընտրությունների ժամանակ բարձրաձայնվեց։ Հայաստանում գոյություն չունի հեռուստաբանավեճ ասված մշակույթը։ Այս թեմայով զրուցելու համար «Ա1+»-ը հրավիրել է Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանին։ Ըստ նրա՝ քաղաքական ուժերը վախենում են, որ բանավեճի ընթացքում գուցե չկարողանան ճիշտ դիրքերից ներկայացնել իրենց, հատկապես, երբ դիմացինը ընդդիմության ներկայացուցիչ
6 Մայիսի 2017 -
Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին
Ապրիլի 3-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ մամլո ասուլիս «Քաղաքացիական հասարակության և դիտորդների գնահատականը ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրություններին» թեմայով: Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Արթուր Սաքունցը, ով մասնակցում էր քննարկմանը, ասում է, որ իրենք դիտորդություն են իրականացրել 200 ընտրատեղամասում, որտեղ ընտրողների ընդհանուր թվի 10 տոկոսն էր ընկնում: «Այն ուժերը, որոնք անցել են
4 Ապրիլի 2017 -
«ԿԸՀ-ն պետք է մրացապայքարից հանի բոլոր նրանց, ովքեր լայնորեն չարաշահել են վարչական ռեսուրսը»․MediaLab
«Մեդիալաբի» հարցերին պատասխանել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության նախագահ Դանիել Իոաննիսյանը: -Պարոն Իոաննիսյան, ի՞նչ քայլեր պետք է հետևեն ձեր բացահայտումներին, ըստ որոնց՝ դպրոցների ու մանկապարտեզների տնօրենները ՀՀԿ-ի համար ձայներ են հավաքագրում: Դուք մեջբերել եք Ընտրական օրենսգիրքը, ըստ որի՝ եթե առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների
27 Մարտի 2017 -
Հասարակական կազմակերպությունը «պետական մակարդակի կեղծարարություն է» բացահայտել.Ազատություն
«Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպությունը պնդում է, որ Հայաստանի 136 դպրոցներից և մանկապարտեզներից 114-ի տնօրենները որպես Հանրապետական կուսակցության կենտրոնական շտաբի աշխատող ներկայացած անձի հետ զրույցում խոստովանում են, որ ընտրողների ցուցակներ են կազմել և հանձնել թաղապետարան, մարզպետարան կամ նախընտրական շտաբ: Կազմակերպությունը ներկայացնում է տնօրենների հետ զրույցների ձայնագրությունները։ «Մենք զանգել ենք Երևանի բոլոր վարչական շրջաններ և զանգել ենք
24 Մարտի 2017 -
ԿԸՀ-ում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնողներից շատերը փոխկապակցված են ՀՀԿ-ի, ԲՀԿ-ի, ՀՎԿ-ի հետ (Tert.am)
ԿԸՀ-ում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներից շատերը փոխկապակցված են թե՛ ՀՀԿ-ի, թե՛ մի շարք այլ կուսակցությունների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով , որ ԿԸՀ-ում հավատարմագրվել է 28 հազար դիտորդ, որ մոտ 4500-ը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից է, 120-ը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեից, 600-ը՝
24 Մարտի 2017 -
Որոշ դիտորդական կազմակերպություններ «կարող են փոխկապակցված լինել քաղաքական ուժերի հետ»․ Ազատություն
ԿԸՀ-ում հավատարմագրվել է 49 տեղական հասարակական կազմակերպության 28 հազար 21 դիտորդ: «Անկախ դիտորդ» և «Քաղաքացի դիտորդ» կազմակերպությունների ներկայացուցիչները մտահոգություն են հայտնում, որ Ազգային ժողովի ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով Կենտրոնական ընտրական հանձնաժողովում հավատարմագրված մի շարք հասարակական կազմակերպություններ կարող են փոխկապակցված լինել ընտրություններին մասնակցող ուժերի ու թեկնածուների հետ: Հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ 28 հազար դիտորդների
22 Մարտի 2017 -
Մարդիկ պետք է իրենց մեջ մի քիչ Արթուր Սարգսյան գտնեն. «Ասպարեզ»
-Դանիել, որքանո՞վ էր սպասելի Արթուր Սարգսյանի մահը: -Ճիշտն ասած՝ ես չէի սպասում, որ նրա առողջական վիճակը այդքան վատ է: Եվ ամենակարեւորը՝ կարծում էի, որ իշխանությունները իսկապես մտածում են այն մասին, որ պետք չի հասցնել դրան, որովհետեւ դա հստակ իշխանությունների նկատմամբ բացասական տրամադրություններ կստեղծի: -Հետագա ինչպիսի՞ զարգացումներ կարող են լինել: -Թունիսում հեղափոխությունը սկսվեց նման դեպքից: Հունաստանում,
17 Մարտի 2017 -
Դանիել Իոաննիսյանը Ջրառատի դեպքերի մասին․ Ազատություն
«Փաստորեն մենք էլ էինք միամիտ, երբ որ մտածում էինք, որ ընտրություններն իրապես կլինեն այնպես, ինչպես խոստանում էին իրականում՝ խաղաղ՝ առանց նմանմիջադեպերի», – երեկ «Ազատության» հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը՝ խոսելով Ջրառատ գյուղում տեղի ունեցած միջադեպերի մասին, որոնց ընթացքում, հիշեցնենք, կրակոցներ են հնչել, չորս մարդ մարմնական վնասվածներով տեղափոխվել է հիվանդանոց: «Ազատություն».
15 Մարտի 2017 -
Դանիել Իոաննիսյանը Ծառուկյանի քարոզարշավի մասին․ Ազատություն
Դանիել Իոանիսյանն ընդգծում է, որ իշխանություն թե ընդդիմութուն՝ բոլոր կուսակցությունները պարտավոր են հարգել Ընտրական օրենսգիրքը․ – «Քաղաքացիների կարծիքի վրա չպետք ա ազդի, թե ով ինչ բարեգործություն արեց: Քաղաքացիների կարծիքի վրա պետք է ազդի, թե ով ինչպես է երկիրը կառավարելու՝ եթե գա իշխանության»: Մանրամասները՝ www.azatutyun.am
9 Մարտի 2017 -
Ընտրողների ապակողմնորոշումը կանխելու արշավ ենք սկսել. Հայաստան24
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նշեց, որ իրենք առանձին-առանձին անդրադառնալու են քաղաքական գործիչների անցյալին: «Հայաստան24»-ի հետ վերջինիս զրույցում խնդրեցինք պարզաբանել, թե կոնկրետ որ քաղաքական գործիչներին են անդրադառնալու, ինչ սկզբունքով են վերջիններիս ընտրել: Դանիել Իոաննիսյանը նշեց. «Մենք գործելու ենք հետևյալ սկզբունքով. Sut.am կայքով անդրադառնալու ենք իրականացվող նախընտրական խոստումներին, նախորդ
14 Փետրվարի 2017 -
Դանիել Իոաննիսյանը հույս ունի, որ կկարողանան նվազեցնել խախտումների քանակը. Ազատություն
Խորհրդարանական ընտրություններին դիտորդական կազմակերպությունները աննախադեպ թվով դիտորդներ կունենան, ավելի քան 3000 դասընթացներ անցած անձինք կհետևեն ապրիլի 2-ին ընտրության ողջ ընթացքին, հայտնում է «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության համակարգող Արմեն Գրիգորյանը։ Բացի այդ, կներգրավվեն նաև Սփյուռքի ներկայացուցիչներ։ «150 հոգի Վրաստանից են գալու, եթե Սփյուռքն էլ կարողանա 400-500 քաղաքացի ներգրավի տարբեր երկրներից, մենք կունենանք մոտ 3700 դիտորդ: Մենք երկու
9 Փետրվարի 2017 -
Հայաստանը ԵԱՏՄ կազմում ամենատուժած կողմն է (Ա1+)
«Ա1+»-ը հյուրընկալել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության փորձագետ Վահե Ղուկասյանին: Նա իր հոդվածում նշել է, որ Հայաստանը ԵԱՏՄ կազմում ամենատուժած կողմն է: «ԵԱՏՄ-ում ընդգրկված երկրները, այս կամ այն կերպ բարձրաձայնում են ԵԱՏՄ-ում իրենց ունեցած խնդիրների մասին: Ինչը նշված երկրների դեպքում կատարվում է հրապարակայնորեն, այսինքն՝ գագաթաժողովների ժամանակ, առանձին հայտարարություններով, կոնկրետ գործողություններով, կամ ասուլիսներով: Հայաստանի դեպքում
8 Փետրվարի 2017 -
Դանիել Իոաննիսյանի հարցազրույցը «Ասպարեզ» օրաթերթին Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման մասին
«Եթե Հայաստանն իրապես կատարի դատաիրավական խորը բարեփոխումներ» Օրեր առաջ եվրախորհրդարանն ընդունեց Վրաստանի հետ մուտքի արտոնագրերի կարգն ազատականացնող օրինագիծը: Այսուհետ Վրաստանի քաղաքացիներին կընձեռվի առանց վիզաների Շենգենի տարածքի երկրներ այցելելու հնարավորություն: -553 կողմ, 66 դեմ, 28 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ պատգամավորները հաստատել են Վրաստանին վիզայի ազատականացում տրամադրելու օրինագիծը: Քվեարկությանը մասնակցած 45 պատգամավորներից 42-ը կողմ էր քվեարկել, 2-ը՝ դեմ,
7 Փետրվարի 2017 -
Անդրանիկ Մանուկյանի հարցազրույցը Tert.am-ին ներդրողների խնդիրների վերաբերյալ
Հայաստանում ներդրումների ծավալների մեծացման անհրաժեշտության մասին խոսում են թե՛ մասնագետները, թե՛ գործարարները և թե՛ պետական համակարգի ներկայացուցիչները: Վարչապետ Կարեն Կարապետյանն իր պաշտոնավարման հենց առաջին օրերից խոսում է արտաքին և ներքին ներդրումների համար պայմաններ ստեղծելու մասին, մամուլում անգամ շրջանառվում է այն տեղեկությունը, որ վարչապետը մինչև 300 միլիոն դոլարի ներդրումներ է բերելու Հայաստան: Որքանո՞վ է սա հավանական
6 Փետրվարի 2017 -
Բելառուսը միշտ ընտրում է Ադրբեջանը (Ա1+)
Բելառուսում ձերբակալված բլոգեր Ալեքսանդր Լապշինի բողոքը Մինսկի քաղաքային դատարանը կքննի արդեն վաղը՝ հունվարի 26-ին: Լապշինի շահերը կներկայացնեն ռուսաստանցի և իսրայելցի փաստաբանները: Եթե դատարանը չբավարարի Լապշինի բողոքը, ապա վերջինս կարող է դիմել Բելառուսի գերագույն դատարան: Այս մասին առավել մանրամասն զրուցելու համար « Ա1+»-ը հրավիրել է Միջազգային հարաբերությունների փորձագետ Աննա Փամբուխչյանին: Այսօր հնչած հետևյալ տեսակետի հետ, թե Մինսկի՝
26 Հունվարի 2017 -
Իշխանությունները մտադիր են առաջիկա ընտրություններն անցկացնել առանց դասական կեղծիքների (1in.am)
«Առաջին լրատվական»– ի հետ զրույցում անդրադառնալով նախորդ վերջին ընտրությունների ժամանակ կատարված ընտրակեղծիքներին և հարցին, թե ընտրատեղամասերի մոտ՝ դրսում տեղադրված տեսախցիկների առկայությունն արդյո՞ք բավարար է քաոսը վերահսկելու կամ ընտրակեղծիքները ֆիքսելու համար, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոսաննիսյանը նշեց. «Եթե համեմատենք 2013թ. համապետական ընտրությունների հետ, ապա սահմանադրական հանրաքվեի ժամանակ ընտրատեղամասերի ներսում ավելի շատ խախտումներ եղան,
10 Հունվարի 2017 -
ԲՀՀ-Հայաստան ղեկավարը մեր հրապարակման մասին
«Բաց հասարակության հիմնադրամներ- Հայաստան» գրասենյակի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանն «Առաջին լրատվական»– ի հետ զրուցել է Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայության կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային հասանելիության մասին։ Նա մասնավորապես նշել է․ «Այն փաստը, որ այդ տվյալները հասանելի են, անձնական տվյալների պաշտպանության իրավունքի մեծագույն խախտում է: «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հրապարակել էր, որ համաձայն ՀՀ ԱԱԾ-ի
9 Դեկտեմբերի 2016 -
Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետին՝ ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների հարցով(1in.am)
ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը նամակ է գրել վարչապետ Կարեն Կարապետյանին՝ «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության մտահոգության առնչությամբ, որ Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը հասանելիություն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անձնական տվյալների բազային։ Հայաստանի Հանրապետության վարչապետ պարոն ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ Հարգելի՛ պարոն Կարապետյան, Ինձ է դիմել «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա հայտնում և հիմնավորում
9 Դեկտեմբերի 2016 -
«Որքանո՞վ են պաշտպանված ՀՀ սահմանային անցակետերն անցած քաղաքացիների անձնական տվյալները» (Media Center)
Ասուլիս. «Որքանո՞վ են պաշտպանված ՀՀ սահմանային անցակետերն անցած քաղաքացիների անձնական տվյալները» թեմայով: Բանախոսներն են. Աշոտ Մելիքյան, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Դանիել Իոաննիսյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Բանախոսները կխոսեն ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությանը ՀՀ սահմանային անցակետերն անցած բոլոր քաղաքացիների անձնական տվյալների փոխանցման մասին:
5 Դեկտեմբերի 2016 -
Հայաստանը բանակային մի ամբողջ կորպուս հանձնում է Ռուսաստանին (Lragir.am)
Մեր զրուցակիցն է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը Դանիել, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կստորագրի հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ համաձայնագիրը։ Իշխանությունները նշում են, որ պետք չէ անհանգստանալ, քանի որ այն ինքնիշխանությանը հարված չի հասցնի։ Դուք ուսումնասիրել եք համաձայնագիրը, ի՞նչ մտահոգություններ ունեք։ ՀՀ ԶՈւ մեծ մասը՝ չհաշված ԼՂ պաշտպանության բանակը, բաղկացած է հինգ բանակային
29 Նոյեմբերի 2016 -
«Հարց է՝ ինչու ենք ՀՀ Զինված ուժերի մեկ հինգերորդը տալիս ՌԴ-ին». Դանիել Իոաննիսյան (Aravot.am)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանն անընդունելի է համարում Հայաստանի զորքերի միավորված խմբավորման ստեղծման շրջանակում այդ խմբավորման մեջ Հայաստանի հինգերորդ բանակային կորպուսի ներառելը, որը, տվյալ պարագայում, ըստ Իոաննիսյանի, լինելու է ՌԴ ենթակայության տակ: «Պատերազմի կամ պատերազմի վտանգի ժամանակ այն ենթարկվելու է ՌԴ Զինված ուժերին: Զինված ուժերն արդի են, ու կարեւոր է՝ ում են ենթարկվում
18 Նոյեմբերի 2016 -
Հայաստանում սկսում են բացահայտել եւ կանխարգելել ապատեղեկատվությունը (Media Center)
Հայկական համացանցային սեգմենտում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ը ստեղծել է «SUT.am» անվանումը կրող յուրօրինակ նախագիծ, որի հիմնական նպատակն է բացահայտել պաշտոնյաների, պաշտոնական մարմինների ու լրատվամիջոցների հրապարակած իրականությանը չհամապատասխանող տեղեկությունները: «Այս նախագածի նպատակն է Հայաստանին ու ՀՀ հասարակությանը վերաբերող իրականության չհամապատասխանող տեղեկությունների բացահայտումն է: Նման տեղեկությունները լրատվամիջոցներում պաշտոնյաների եւ տարբեր քաղաքական գործիչների կողմից հաճախ դրվում են շրջանառության
14 Նոյեմբերի 2016 -
Անդրանիկ Մանուկյանի հարցազրույցը Tert.am-ին
Հայաստանից դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների արտահանումը 70 տոկոսով աճել է, որովհետև ՀՀ տարածքով Ռուսաստան են արտահանվել թուրքական ապրանքներ: Tert.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ փորձագետ Անդրանիկ Մանուկյանը: ՌԴ կողմից Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելուց հետո թուրքական մի շարք ապրանքատեսակները, որոնք այլևս չէին ներկրվում ռուսական շուկա, ըստ Մանուկյանի, ներկրվել են Հայաստանից: ՀՀ-ից ԵՏՄ
6 Նոյեմբերի 2016 -
Հուլիսյան դեպքերին 97 լուսաձայնային նռնակ է օգտագործվել. «Իրազեկ քաղաքացիների միավորում» (News.am)
Հուլիսյան իրադարձությունների ժամանակ 71 հատ ձեռքի լուսաձայնային նռնակ է օգտագործվել, 26 հատ 40 մմ-անոց լուսաձայնային նռնակ եւ 3 կրակոց արցունքաբեր գազ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված անձանց իրավունքների խախտումները» թեմայով քննարկմանն ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը: «Հետաքրքիր է, որ արցունքաբեր գազից տուժել է միայն մեկ քաղաքացիական անձ եւ
30 Սեպտեմբերի 2016 -
«Իսկանդերների» վերաբերյալ կան բավական մութ հարցեր (Asparez.am)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված ռազմական շքերթի ժամանակ ցուցադրված նոր զինատեսակների վերաբերյալ:
25 Սեպտեմբերի 2016 -
«Մատնահետքերի նախագրանցումը վերահսկման ավելի արդյունավետ մեխանիզմ է» (azatutyun.am)
Դանիել Իոաննիսյանի համոզմամբ, իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի ձախողվի մատնահետքերի արձանագրման միջոցով ընտրողների նախագրանցման հնարավորությունը, քանի որ դա ընտրությունների վերահսկման առավել արդյունավետ մեխանիզմ է, քան ընտրություններին մասնակցած անձանց ցուցակների հրապարակումը: Ըստ «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանի, ընտրողների ցուցակի հրապարակումն, իհարկե, ընտրակեղծիքների որոշակի խմբի դեմ պայքարի հնարավորություն է տալիս, բայց դա «ավելի շատ
6 Սեպտեմբերի 2016 -
Դանիել Իոաննիսյան. «Իշխանական նախընտրական շտաբերում այնպիսի գումարներ են պտտվում, 500-600 հազար դրամը մեծ բան չի»
Ընտրություններում քվեարկածների ցուցակների հրապարակումը` նույնականացման քարտերով փոխարինման եւ ընտրողների մատնահետքերը գրանցելու փոխարեն, 4+4+4 ձեւաչափում քաղաքացիական հասարակությունը ներկայացնող «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը համարժեք մոտեցում չի համարում: Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշեց, որ իշխանության, ընդդիմության և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցությամբ 4+4+4 պայմանական ձևաչափով անցկացված բանակցությունների արդյունքում Ընտրական օրենսգրքում
2 Սեպտեմբերի 2016 -
Ուր են գնում ոստիկանության փողերը (CivilNet TV)
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությունն ուսումնասիրել է 2005-2015 թթ․ Հայաստանի ոստիկանության ստացած դրամաշնորհները, որոնք հիմնականում տրամադրում են Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունն ու Ամերիկայի Միացյալ Նահանգների Պետքարտուղարությունը:
11 Օգոստոսի 2016 -
Իոաննիսյան. 16 միլիոն դոլարը կգտնվի, եթե ցանկություն լինի (Azatutyun.am)
Հայաստանում ընտրություններ դիտարկելու բազմամյա փորձ ունեցող կազմակերպությունները վստահ են՝ ցանկության դեպքում իշխանությունները կարող են գտնել պահանջված 16 միլիոն դոլարը, իրենց ձևակերպմամբ, քիչ թե շատ թափանցիկ ընտրություններ կազմակերպելու համար։ Գյումրիի «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը պատրաստ է մատնացույց անել, թե պետական բյուջեի որ հատվածներից կարելի է կրճատումներ անել։ «Բացարձակ անընդունելի է մարդու իրավունքը և ընտրական իրավունքի
29 Հունիսի 2016 -
Քաղհասարակությունը չի ստորագրի իշխանության առաջարկների տակ. 1in.am
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանը չի մասնակցել Ընտրական օրենսգքի վերաբերյալ ընդդիմության ու իշխանության քննարկումներին և չի ստորագրել կոնսենսուսի վերաբերյալ փաստաթուղթը: Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենք նամակ են հղել «4+4+4»-ի մյուս մասնակիցներին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները: Այնուամենայնիվ, նա համարում է, որ ընդդիմության մի մասի և իշխանությունների կողմից ստորագրված այս փոփոխությունները կարող են դրական լինել,
17 Հունիսի 2016 -
Դանիել Իոաննիսյան. «Իշխանությունները հայտնվել են երկու քարի արանքում»
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հ/կ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի համոզմամբ` իշխանությունները կգնան զիջումների ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու առումով: Հիշեցնենք, որ ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի պարտավորությունների կատարման հարցով համազեկուցողներ բրիտանացի Ալան Միլը և իտալացի Ջուզեպպե Գալատին իրենց հայտարարության մեջ համաձայնել են, որ ինչպես Վենետիկի հանձնաժողովն է նկատել, ՀՀ ընտրական օրենսգիրքը խրթին է, ինչը կարող է ազդեցություն ունենալ
25 Մայիսի 2016 -
«Ամեն ինչ անում են, որ Գեւորգ Կոստանյանի նամակը ջրի երես դուրս չգա». Դանիել Իոաննիսյան
Քաղաքացիների Միավորում» հասարակական կազմակերպությունն ընդդեմ գլխավոր դատախազության գործով դատական նիստին այսօր հ/կ-ից ներկայացուցիչ չէր ներկայացել: Հ/կ համակարգող Դանիել Իոաննիսյանը մեզ հետ զրույցում ասաց՝ նիստի օրը շփոթել էին մեկ այլ օրվա հետ ու չներկայանալու պատճառը դա էր: Վարչական դատարանում քննվող հ/կ-ի հայցով դատարանն այսօր լրացուցիչ դատաքննություն էր նշանակել, թեեւ այսօր պետք է վճիռը հրապարակվեր, բայց անսպասելիորեն
6 Մայիսի 2016 -
Քննարկում. «Հրազդանի քաղաքապետի ընտրություն. գնահատականներ և դիտարկումներ». MediaCenter.am
Ապրիլի 17-ին Հրազդանում կայացած քաղաքապետի ընտրությունների արդյունքներն ի գիտություն ընդունած ընդդիմադիր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որը պաշտպանում էր Սասուն Միքայելյանի թեկնածությունը, հայտարարում է, որ վերընտրված գործող քաղաքապետ Արման Դանիելյանին հաջողվել է հաղթել ընտրակաշառքների միջոցով: http://media-center.am/hy/1461156229
21 Ապրիլի 2016 -
Դանիել Իոաննիսյան. «Ռուս սահմանապահների համար պայմանագրի խախտումը արտառոց բան չէ»
«Գաղտնիք չէ, որ խախտվել է 1997 թվականի պայմանագիրը, որը կարգավորում է իրավական փոխօգնության հարցերը՝ կապված ռազմաբազայի տեղակայման եւ դրա իրավական կարգավիճակի հետ»,- այսօր՝ հունվարի 23-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ այդ պայմանագրի 4-րդ հոդվածն հստակ ասում է, թե այն հանցագործությունները,
23 Հունվարի 2015 -
«Մկան լճերի» գոյացումից մինչև կարտոֆիլի արտահանման դժվարություններ
Հարցազրույց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի հետ: -Պարոն Իոաննիսյան, անցած տարի ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն հայտարարել էր, որ ԵՏՄ-ն Հայաստանի համար ամենամեծ շուկան է, և 2015 թվականին գյուղմթերքի արտադրության ծավալները կմեծացվեն: Ի՞նչ կարծիքի եք Ս.Կարապետյանի այս հայտարարության մասին: -Նախարարն ասել էր, որ Հայաստանից կրկնակի անգամ ավելացել է գյուղմթերքների արտահանումը: Նա նաև հայտարարել
13 Հունվարի 2015 -
Ոչ գյուղացուն օգուտ կլինի, ոչ բանակին
ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսության, բանակի սպառազինման և բանկային ոլորտներին։ «Իրազեկ Քաղաքացիների Միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը խոսելով բանակի սպառազինման հարցից, ասաց՝ եթե այսօր պաշտպանության նախարարությունը զինտեխնիկան ներմուծելով՝ որևիցե վճար չի կատարում, որևիցե լումա դուրս չի գալիս զինտեխնիկայի համար, ապա ԵՏՄ–ին անդամակցությամբ կգործի 18-20 տոկոս տոկոսադրույք։ Եվ, Եթե ՊՆ–ը ցանկանա ԵՏՄ անդամ երկրներից դուրս
22 Նոյեմբերի 2014 -
«Իրազեկ քաղաքացիների միավորման» ծրագրերի համակարգող Դ. Իոաննիսյանի ելույթը ԱԺ-ում
© Նյութի հեղինակային իրավունքները պատկանում են www.1in.am. «Առաջին լրատվական»-ին:
21 Նոյեմբերի 2014 -
Սեմինար լրագրողների համար. ԵՏՄ-ի պատճառով Եվրամիության ու ԱՄՆ-ի հետ Հայաստանի հարաբերությունը կվատթարանան aravot.am
Դասընթացի կազմակերպիչների համոզմամբ, ԵՏՄ-ին անդամակցությունը բացասական հետևանքներ է թողնելու նաև մեր երկրի Ժողովրդավարության վրա: Վկայակոչելով Ժողովրդավարության ցուցանիշերը` ըստ Freedom house-ի, Դանիել Իոաննիսյանն ասաց, որ Հայաստանը ԵՏՄ երկրներից ամենալավ դիրքերում է: Այդ ցուցանիշը Ռուսաստանում` 6,3 է, Բելառուսում` 6,7 Ղազախստանում` 6,6, այնինչ, Հայաստանում` 5,3 է: Այսինքն` համաձայն Freedom house-ի սանդղակի 7-ը ամենաբացասական ցուցանիշն է, 1-ը` ամենադրական: Մանրամասները
14 Նոյեմբերի 2014 -
«Առավոտը» լուսաբանեց «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» խորագրով սեմինարը
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» կազմակերպությունը Կապանում կազմակերպել էր «Հայաստանի հեռանկարները Եվրասիական Միությունում» թեմայով սեմինար։ Սեմինարի ընթացքում կապանցի մասնակիցներին ներկայացվեց Եվրասիական Տնտեսական Միությանը Հայաստանի անդամակցության նախապատմությունը, գործընթացը, քննարկվեցին, թե ինչ քաղաքական եւ տնտեսական հետեւանքներ են սպասվում Հայաստանին ԵՏՄ-ում: Սեմինարի կազմակերպիչները ցուցադրեցին իրենց կատարած ուսումնասիրությունների հիման վրա պատրաստված տեսանյութերը, ներկայացրեցին թե ինչ գնաճ է սպասվում Հայաստանում ԵՏՄ-ին անդամակցելուց
28 Հոկտեմբերի 2014 -
ԱԳՆ-ն չսպասելով դատական նիստին՝ ներկայացրել է պայմանագրի նախագիծը
«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանն «Ասպարեզի» հետ զրույցում նշեց, որ ԱԳՆ-ն չսպասելով դատական նիստին՝ ներկայացրել է պայմանագրի նախագիծը, մինչդեռ էկոնոմիկայի նախարարությունը զավեշտալիորեն շարունակում է պնդել, որ այն պետական գաղտնիք է:
29 Սեպտեմբերի 2014 -
Տրոյական ձի Ղարաբաղում. մաքսակետը կվերահսկի զինտեխնիկայի շարժը
Եվրասիական միության մաքսակետը դրվում է Արցախ գնացող զինտեխնիկայի ողջ շարժը հետևելու և վերահսկելու համար: Հարթակ հաղորդաշարն այսօր հյուրընկալել է Հայազն կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանին և «Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանին՝ քննարկելու Հայաստանի եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագիծը, որն ըստ էության փաստում է, որ Ղարաբաղում մաքսակետ դնելն անխուսափելի է և ոչ միայն տնտեսական, այլև
28 Սեպտեմբերի 2014 -
Գալուստ Սահակյանը ԵՏՄ-ի հետ ստորագրվելիք պայմանագրի նախագիծն անգամ չի տեսել
«Առավոտ»-ը լուսաբանել է մեր կողմից անցկացված սեմինարը: Մանրամասներն այստեղ:
12 Սեպտեմբերի 2014