մեր թիմը

Դանիել ԻոաննիսյանԾրագրերի համակարգող

Դանիել Իոաննիսյանը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական 2010-2011 թվականներին։ Այս ժամանակահատվածում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։ 2011 թվականից Դանիել Իոաննիսյանը տարբեր տեղական լրատվամիջոցների համար աշխատել է որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։

2013 թ. Իոաննիսյանը թողել է քաղաքականությունը և 2014 թ. հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ 2018 թ. եղել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար: 2019 թվականից հանդիսանում է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 2020 թ. փետրվարին ներգրավվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: 2020 թվականից հանդիսանում է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ։ 2019 թվականից՝ Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, իսկ 2022 թվականից՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ է:

Որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ՝ արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2017 թ. Համընդհանուր իրավունքների մրցանակը («Արդարության և թափանցիկության խթանում» անվանակարգում), ինչպես նաև ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների կողմից հանձնվող 2019 թ. Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը:

Աշխեն ՄուշեղյանԳործադիր տնօրեն

Աշխեն Մուշեղյանը քաղաքագիտության մագիստրոս է (Երևանի պետական համալսարան) և հանրային կապերի մասնագետ (ԵՊՀ): Վերապատրաստվել է նաև Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (YSPS): Մասնակցել է միջազգային տարբեր դասընթացների, քաղաքական և քաղաքացիական ոլորտներին առնչվող ծրագրերի: Արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք վերլուծական հոդվածների հեղինակ է:

2007-2017 թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես հանրային կապերի մասնագետ, 2013-2018 թթ․ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի տեղակալ: 2017 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում»-ում՝ որպես գործադիր տնօրեն։

{"remix_data":[],"remix_entry_point":"challenges","source_tags":["local"],"origin":"unknown","total_draw_time":0,"total_draw_actions":0,"layers_used":0,"brushes_used":0,"photos_added":0,"total_editor_actions":{},"tools_used":{"stretch":3,"remove":2},"is_sticker":false,"edited_since_last_sticker_save":true,"containsFTESticker":false}

Լիլիթ ՄուսյուկԳործադիր տնօրենի օգնական

Լիլիթ Մուսյուկն ավարտել է ՀՊՏՀ-ի Մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ‎‎ֆակուլտետը որպես մարդկային ռեսուրսների կառավարման մագիստրոս։ 2023-2024 թթ․ աշխատել է որպես ՄՌԿ մասնագետ Բուն TV-ում։ 2024 թ․ սեպտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիներ միավորում» ՀԿ-ում որպես գործադիրի օգնական։

20211229_113739000_iOS

Փիրուզա ՊետրոսյանՖոնդահայթայթման մասնագետ

Փիրուզա Պետրոսյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը՝ ստանալով Քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ 2017թ.-ից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ծրագրի օգնական։ 2021թ.-ից զբաղվում է ֆոնդահայթայթմամբ՝ աջակցելով կազմակերպության ֆինանսական կայունությանը:

51431245699_7e8b735b4e_o

Ռուզաննա ԱվագիմյանԻրավաբան-իրավախորհրդատու

2011-ին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միջազգային գործարար իրավունքի մագիստրոսական դասընթացը, 2016-ին՝ ՀՀ փաստաբանական դպրոցը՝ քաղաքացիական և վարչական ուղղվածությամբ։

Աշխատել է դատական համակարգում, ապա խորհրդարանում՝ հիմնականում օրենսդրական նախաձեռնությունների, սահմանադրաիրավական վեճերի, ինչպես նաև հարցապնդումների, պետական բյուջեի վերլուծության և առաջարկների ուղղությամբ։

2022թ. հեղինակել է Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույց, ատելության խոսքի դեմ քաղաքականության մշակման առաջարկներ, իրավական բնույթի այլ վերլուծություններ։ 2024 թվականի հունվարից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես իրավաբան-իրավախորհրդատու։

IMG_6859

Հայկ ՊետրոսյանԻրավապահ համակարգի բարեփոխումների խորհրդատու, իրավաբան

Հայկ Պետրոսյանն ավարտել է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի Իրանագիտության բաժինը, այնուհետև ՀՀ ԳԱԱ մագիստրատուրայի Արևելագիտության բաժինը։ 2016թ. ավարտել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 2013-14թթ. պրակտիկա է անցել իրավապաշտպան տարբեր ՀԿ-ներում։ 2013-17թթ. մասնակցել է ընտրական գործընթացներին՝ վստահված անձի և հանձնաժողովի անդանի կարգավիճակներում։ 2017թ. ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան հակամարտության կարգավորման օգտին տարվող ՀԱԿ քարոզարշավին։ 2021թ. իրականացրել է ընտրական վեճերին վերաբերող դատական նիստերի մոնիթորինգ՝ որպես «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ։ 2021-2022թթ. դասավանդել է հասարակագիտություն Սարասաս միջազգային դպրոցում (Թաիլանդ)։ 2025 թվականի հունվարից աշխատում  է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես իրավապահ համակարգի բարեփոխումների խորհրդատու, իրավաբան։

Սևադա ՂազարյանԳնումների մոնիթորինգի մասնագետ

2008-2016թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2012-2014թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014-2018թթ. աշխատել է մասնավոր սեկտորում։ 2018թ. հոկտեմբերից աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում»՝ որպես լրագրող: 2023 թվականի հոկտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես գնումների մոնիթորինգի մասնագետ։

Мане

Մանե ԽաչիկյանՀաղորդակցության համակարգող

Մանե Խաչիկյանը 2025 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի համանուն բաժինը։ Ներկայում շարունակում է կրթությունը նույն ֆակուլտետի «Համաշխարհային քաղաքականություն» մագիստրոսական կրթական ծրագրով։ Հասարակական-քաղաքական կյանքի ակտիվ մասնակից է։

Նրա հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ժողովրդավարությունը, կանանց մասնակցությունը քաղաքականությանը, Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության փոխկապակցվածությունը, ինչպես նաև կոնֆլիկտների կարգավորման ու խաղաղաշինության հարցերը։

Մանեն մասնակցել և մասնակցում է տեղական ու միջազգային ծրագրերի և դասընթացների՝ իր մասնագիտական հետաքրքրությունների շրջանակում։ 2025 թ. հունիսին միացել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին՝ որպես հաղորդակցության համակարգող։

Арут

Հարություն ՍարոյանՕպերատոր / Մոնտաժող

Հարություն Սարոյանը ավարտել է Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի անիմացիոն ռեժիսուրայի բաժինը։

2017-2018 թթ. աշխատել է Para Tv-ում՝ որպես օպերատոր, 2019-2020 թթ.՝ Margasoft Corp-ում՝ որպես վիդեո արտադրող:

2020-2024 թթ. աշխատել է Academy Films ընկերությունում, Boon TV, CivilNet, Infocom լրատվամիջոցներում, Հանրային հեռուստաընկերությունում՝ որպես օպերատոր, ռեժիսոր և մոնտաժող: 2025 թ. օգոստոսից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես օպերատոր-մոնտաժող:

Շուշան ՀարությունյանԹարգմանիչ

Շուշան Հարությունյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը: 2015 թվականից աշխատել է analitik.am լրատվական կայքում՝ որպես խմբագիր-թարգմանիչ: 2016 թվականի մայիսից աշխատում է մշակութային և կրթական «Ժամ» (Մոսկվա) ամսագրում՝ որպես սրբագրիչ: 2016 թվականի հոկտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես թարգմանիչ և կայքերի մոդերատոր

1662542743214

Հասմիկ ՀամբարձումյանԳլխավոր խմբագիր

Հասմիկ Համբարձումյանն ավարտել է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, աշխատել հայաստանյան տարբեր լրատվամիջոցներում և կազմակերպություններում՝ Panorama.am, MediaLab.am, Parliamentmonitoring.am, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ում (Forrights.am): 2019-2021 թթ․ աշխատել է ՀՀ ֆինանսների նախարարությունում՝ որպես հանրային կապերի գլխավոր մասնագետ։

Մասնակցել է լրագրողական փոխանակման միջազգային բազմաթիվ ծրագրերի, հաջողությամբ ավարտել Thomson Reuters Foundation-ի լրագրողական վերապատրաստման կուրսերը։ 2023-ին ավարտել է Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի Մեդիա կառավարման դասընթացը, այնուհետև մասնակցել Բոննում անցկացվող DW Global Media Forum-ին։

2024 թվականի մայիսից աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում»՝ որպես գլխավոր խմբագիր։

Նանե ՄանասյանԼրագրող

Նանե Մանասյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնուհետև Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնի մագիստրատուրան։ Լրագրությամբ զբաղվել է 2014թ․, աշխատել է «Լրատվական ռադիոյում», PanARMENIAN.Net կայքում, «Երկիր Մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերություններում։ 2017-2019թթ․ զբաղեցրել է  «Երիտասարդական ակումբների դաշնության» գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2019 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես մեդիա մոնիթորինգի մասնագետ։ 2020թ․ սեպտեմբերից աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում» ՝ որպես լրագրող:

Гаяне

Գայանե ՄարկոսյանԼրագրող

Գայանե Մարկոսյանը մուլտիմեդիա լրագրող և մեդի ամենեջմենթի մագիստրոս է։

Ունի ավելի քան 15 տարվա փորձառություն՝  լրագրության և հանրային  հաղորդակցության ոլորտում։ Համագործակցել է Հայաստանի և միջազգային հեղինակավոր մեդի ակազմակերպությունների հետ՝ որպես լրագրող, խմբագիր, խորհրդատու, ինչպես նաև հաղորդակցության և հանրային կապերի մասնագետ։

Տարբեր տարիներին ճանաչվել է հաղթող հայաստանյան ու միջազգային հեղինակավոր լրագրողական մրցույթներում։ 2025 թ. հուլիսից միացել է «Փաստերի ստուգման հարթակին»՝ որպես փաստեր ստուգող լրագրող։

IMG_0344

Արեն ՆահապետյանԼրագրող

Արեն Նահապետյանը մոտ 200-ի հասնող երիտասարդական դասընթացների և կարողությունների զարգացման ծրագրերի մասնակից է, 5 երկարաժամկետ կարողությունների զարգացման դպրոցների շրջանավարտ՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների և մեդիագրագիտության թեմաներով։ Զինվորական ծառայությունից անմիջապես անց՝ 2025 թվականի հոկտեմբերից, աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում»՝ որպես լրագրող։

Դանիել ԻոաննիսյանԾրագրերի համակարգող

Դանիել Իոաննիսյանը աշխատել է ՀՀ Ազգային ժողովում՝ որպես պատգամավորի օգնական 2010-2011 թվականներին։ Այս ժամանակահատվածում պատրաստել է իրավապահ համակարգի օրենսդրական փոփոխությունների տարբեր փաթեթներ։ 2011 թվականից Դանիել Իոաննիսյանը տարբեր տեղական լրատվամիջոցների համար աշխատել է որպես իրավապահ համակարգի վերլուծաբան։

2013 թ. Իոաննիսյանը թողել է քաղաքականությունը և 2014 թ. հիմնել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն։ 2018 թ. եղել է վարչապետին առընթեր ընտրական օրենսդրության բարեփոխումների հանձնաժողովի քարտուղար: 2019 թվականից հանդիսանում է ՀՀ Հանրային խորհրդի անդամ: 2020 թ. փետրվարին ներգրավվել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի աշխատանքներին: 2020-2023 թթ․ եղել է Ոստիկանության բարեփոխումները համակարգող խորհրդի անդամ, 2019 թվականից հանդիսանում է Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի, իսկ 2022 թվականից՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ:

Որպես «Իրազեկ քաղաքացիների միավորման» ներկայացուցիչ՝ արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների, այդ թվում՝ 2017 թ. Համընդհանուր իրավունքների մրցանակը («Արդարության և թափանցիկության խթանում» անվանակարգում), ինչպես նաև ԵԱՀԿ 36 մասնակից պետությունների կողմից հանձնվող 2019 թ. Ժողովրդավարության պաշտպանի մրցանակը:

Աշխեն ՄուշեղյանԳործադիր տնօրեն

Աշխեն Մուշեղյանը քաղաքագիտության մագիստրոս է (Երևանի պետական համալսարան, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ) և հանրային կապերի մասնագետ (ԵՊՀ, Սոցիոլոգիայի ֆակուլտետ): Վերապատրաստվել է նաև Եվրոպայի խորհրդի քաղաքական դասընթացների երևանյան դպրոցում (YSPS):

2007-2017թթ. աշխատել է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնում՝ որպես Հանրային կապերի մասնագետ, 2013-2018թթ․ աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես գլխավոր խմբագրի գործադիր տեղակալ:

Մասնակցել է տեղական և միջազգային մի շարք դասընթացների, քաղաքական և քաղաքացիական ոլորտներին առնչվող տարբեր ծրագրերի: Արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք վերլուծական հոդվածների հեղինակ է:

2017 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես գործադիր տնօրեն։

Փիրուզա ՊետրոսյանԳրասենյակի օգնական

Փիրուզա Պետրոսյանն ավարտել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի Միջազգային հարաբերություններ ֆակուլտետը և նույն համալսարանի Քաղաքագիտության ֆակուլտետի մագիստրատուրան: 2014 թվականից թղթակցել է «Ասպարեզ» օրաթերթին: 2017 թվականի փետրվարից հանդիսանում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության գրասենյակային հարցերով օգնականը:

Ռուզաննա ԱվագիմյանԻրավաբան-իրավախորհրդատու

2011-ին ավարտել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Միջազգային գործարար իրավունքի մագիստրոսական դասընթացը, 2016-ին՝ ՀՀ փաստաբանական դպրոցը՝ քաղաքացիական և վարչական ուղղվածությամբ։

Աշխատել է դատական համակարգում, ապա խորհրդարանում՝ հիմնականում օրենսդրական նախաձեռնությունների, սահմանադրաիրավական վեճերի, ինչպես նաև հարցապնդումների, պետական բյուջեի վերլուծության և առաջարկների ուղղությամբ։

2022թ. հեղինակել է Ադրբեջանի կողմից 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում իրականացված պատերազմական և մարդկության դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ զեկույց, ատելության խոսքի դեմ քաղաքականության մշակման առաջարկներ, իրավական բնույթի այլ վերլուծություններ։ 2022 թվականի հոկտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես ծրագրի պատասխանատու։ 2024 թվականի հունվարից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես իրավաբան-իրավախորհրդատու։

Շուշան ՀարությունյանԹարգմանիչ

Շուշան Հարությունյանը  ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսական բաժինը:

2015 թվականից աշխատել է analitik.am լրատվական կայքում որպես խմբագիր-թարգմանիչ: 2016 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» խորհրդատվական հասարակական կազմակերպության հիմնած ռուսալեզու էլեկտրոնային զանգվածային լրատվության միջոց հանդիսացող ArmRus.info կայքում որպես թարգմանիչ, ինչպես նաև մշակութային և կրթական «Ժամ» (Մոսկվա) ամսագրում որպես սրբագրիչ:

Սևադա ՂազարյանԳնումների մոնիթորինգի մասնագետ

2008-2016թթ. սովորել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում։ 2012-2014թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում։ 2014-2018թթ. աշխատել է մասնավոր սեկտորում։ 2018թ. հոկտեմբերից աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում»՝ որպես լրագրող: 2023 թվականի հոկտեմբերից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես գնումների մոնիթորինգի մասնագետ։

Նանե ՄանասյանԼրագրող

Նանե Մանասյանն ավարտել է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետը, այնուհետև Արևելագիտության ֆակուլտետի Թյուրքագիտության բաժնի մագիստրատուրան։ Լրագրությամբ զբաղվել է 2014թ․, աշխատել է «Լրատվական ռադիոյում», PanARMENIAN.Net կայքում, «Երկիր Մեդիա», «Արմենիա» հեռուստաընկերություններում։ 2017-2019թթ․ զբաղեցրել է  «Երիտասարդական ակումբների դաշնության» գլխավոր քարտուղարի պաշտոնը: 2019 թվականից աշխատում է «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ում՝ որպես մեդիա մոնիթորինգի մասնագետ։ 2020թ․ սեպտեմբերից աշխատում է «Փաստերի ստուգման հարթակում» ՝ որպես լրագրող: