Վանաձորի պետական համալսարանում կայացավ «Ընտրական բարեփոխումներ և կուսակցությունների մասին օրենք» թեմայով քննարկում

2021 թվականի մարտի 9-ին Վանաձորի պետական համալսարանում կայացավ «Իրազեկ քաղաքացիների միավորման» կազմակերպած քննարկումը՝ «Ընտրական բարեփոխումներ և կուսակցությունների մասին օրենք» խորագրով։

Այս քննարկումն առաջինն է այն միջոցառումների շարքից, որոնք անց են կացվելու Հայաստանի բուհերում՝ ուսանողներին ընտրական բարեփոխումների գործընթացին ծանոթացնելու նպատակով։

Քննարկմանը մասնակցել են Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի համակարգող Համազասպ Դանիելյանը, ԱԺ Ընտրական բարեփոխումների աշխատանքային խմբի խորհրդատուներ Վարդինե Գրիգորյանը և Դանիել Իոաննիսյանը։

Քննարկումը հեռարձակվել է նաև «Իրազեկ քաղաքացիների միավորման» ֆեյսբուքյան էջով, ինչի շնորհիվ բանախոսներին հարցեր ուղղելու հնարավորություն ունեցել են ոչ միայն միջոցառմանը ներկա ուսանողները, այլև թեմայով հետաքրքրված օգտատերերը։

Առնչվող