ԻՔՄ հաղորդագրությունը մարտի 10-ի ընդդիմության հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ

Այսօր՝ մարտի 10-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցների խաչմերուկում ժամը 16։00-ից մեկնարկել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր քաղաքական ուժերի՝ «Հայրենիքի փրկության շարժման» հրավիրած հանրահավաքը։

Նշենք, որ ընդդիմադիր ուժերը փետրվարի 25-ից փակել են Բաղրամյան պողոտայի՝ Ազգային ժողովին հարող հատվածը, իսկ մարտի 9-ից փակել են Ազգային ժողովի մուտքը նաև Դեմիրճյան փողոցի կողմից։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի տվյալներով ժամը 17։31-ի դրությամբ Բաղրամյան-Դեմիրճյան խաչմերուկում գտնվել է շուրջ 2250 մարդ։

Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։

Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։

Բացի սա, ներկայացնում ենք նաև դրոնով արված տեսանյութ, որում երևում է ընդհանուր իրավիճակը Բաղրամյան պողոտայում և Դեմիրճյան փողոցում։

Առնչվող