Հակակոռուպցիոն կառույցների աշխատանքն արագ չի երևա, գործերի քննությունը միջինում 1,5 տարի է տևում․ Դանիել Իոաննիսյան

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների մրցութային խորհուրդը ստացել է թեկնածություններ։ Այս և կոռուպցիայի կանխարգելման այլ հարցերի մասին զրուցել ենք խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանի հետ։

— Պարոն Իոաննիսյան, առաջադրված է 3 թեկնածու, որոնց թվում է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը։ Ճշմարի՞տ է այն պնդումը, որ Խաչատրյանը դուրս է գալիս ՀՔԾ-ից, քանի որ ՀՔԾ-ն փակվում է, և գալիս է գլխավորելու այս կոմիտեն։

— Իրոք 3 հայտ ենք ստացել, որոնցից մեկը, այո, ՀՔԾ ներկայիս պետն է։ Ես պետք է ասեմ, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի բոլոր աշխատանքները բաց ու թափանցիկ են և այս առումով բոլորը հանգիստ կարողանալու են հետևել նիստերին, լուսաբանել, տեսնել՝ ով ինչ հարց տվեց, խորհրդի որ անդամը որ թեկնածուին ինչպես գնահատեց, և ըստ այդմ գնահատել։ Որովհետև պնդումը, որ Դուք արեցիք, որ Սասուն Խաչատրյանը դուրս է գալիս ՀՔԾ-ից, որ գա ստեղ ․․․ ՀՔԾ-ն կազմալուծվող կառույց է, դա պետք է ազնվությամբ ասենք, բայց այնպես չէ, որ ինչ-որ բան կանխորոշված է։ Այնպես չէ, որ հանձնաժողովի անդամներին որևէ մեկն ասել, հուշել կամ նույնիսկ ակնարկել է, թե ինչպես պետք է քվեարկենք։ Երբեմն հնչում են նաև հակափաստարկներ, որ հա՜յ, հեսա քաղաքական հետապնդումներ իրականացնելու մարմին է լինելու։ Քաղաքական հետապնդումներ իրականացնող մարմին ստեղծելու կարիք, առավել ևս՝ թափանցիկ ընթացակարգով ստեղծելու կարիք չկա։ Հենա, եթե քաղաքական հետապնդումներ, ապա ԱԱԾ, ոստիկանություն, քննչական կոմիտե, ՀՔԾ, ՊԵԿ, լավ էլ տասնամյակներ շարունակ անում էին քաղաքական հետապնդումներ, ի՞նչ խնդիր կար։

 — Հակակոռուպցիոն կառույցների գործունեության արդյունքները ե՞րբ տեսանելի կլինեն։

— Ես չեմ կարծում, որ շատ արագ, որովհետև, իրականում, միջին վիճակագրական կոռուպցիոն հանցագործության քննությունը, օրինակ՝ Ուկրաինայի փորձը այդ է ցույց տալիս, տևում է մոտ 1,5 տարի։ Այսինքն՝ եթե խոսքը լուրջ հանցագործության մասին է, եթե խոսքը ոչ տրիվիալ հանցագործության մասին է, ապա մինչև 1,5 տարի կարող է տևել քննությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Առնչվող