- 11 Հոկտեմբերի, 2021
- Մամուլը մեր մասին
Ասել, թե նախորդ տարվա իրադարձությունները՝ Արցախյան երկրորդ պատերազմը, COVID-19-ի տարածումը չեն ազդել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) իրականացման ընթացքի վրա, սխալ կլինի, բայց ասել, թե շատ է ազդել, կլինի չափազանցություն։
Factor TV-ի «Ուշադրության կենտրոնում» հաղորդաշարի առաջին թողարկմանը նման տեսակետ հայտնեց ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը։
Հաղորդման ուշադրության կենտրոնում էր ՀԸԳՀ–ում ժողովրդավարության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, օրենքի գերակայությանն ուղղված, դատաիրավական բարեփոխումներին վերաբերող դրույթների իրականացման ընթացքը։
Քննարկմանը փոխնախարարի հետ մասնակցում էին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգով Դանիել Իոաննիսյանը։