- 10 Մայիսի, 2022
- Մամուլը մեր մասին
Հայաստանի Քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ, որով իրավապահները ցանկանում են պարզել՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող ընդդիմադիր ուժերի կողմից քաղաքացիներին գումարներ բաժանվում են հավաքներին մասնակցելու և փողոցներ փակելու համար:
Մայիսի 5-ին սոցիալական ցանցերում հրապարակվել էր մի ձայնագրություն, որում երկու անձ հեռախոսազրույցի ընթացքում, ըստ ՔԿ-ի, քննարկում են ընդդիմությունից հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու հարցը: Խոսակցությունը, ըստ էության, քաղաքացիների միջև տեղի է ունեցել մայիսի 5-ին, որի ընթացքում, ենթադրաբար, քննարկել են մայիսի 4-ին Ազգային ժողովի շենքի հարևանությամբ իրականացրած գործողությունները:
Հիշեցնենք՝ այդ օրը Նիկոլ Փաշինյանը պատգամավորների հարցերին պատասխանելու նպատակով եկել էր խորհրդարան, իսկ ընդդիմությունն իր աջակիցների հետ փակել էր Բաղրամյան պողոտան, ապա երթ իրականացրել: Արգիշտի Քյարամյանի ղեկավարած կառույցից հայտնում են՝ այս հեռախոսազրույցը տեղի է ունեցել Արմավիրի մարզի 55 և 56 տարեկան բնակիչների միջև: Այս քաղաքացիները ձերբակալվել են և այժմ անազատության մեջ են:
ԻՔՄ ծրագրերի ղեկավար Դանիել Իոաննիսյանի խոսքով՝ իրենք ևս ահազանգեր ու տեսանյութեր են ստանում գումարի դիմաց հանրահավաքին մասնակցող անձանց վերաբերյալ: Ըստ Իոաննիսյանի՝ հիմնականում Ֆրանսիայի հրապարակում գիշերողներին են ընդդիմադիրները գումար տալիս:
Մանրամասները՝ տեսանյութում։