Քաղհասարակությունը չի ստորագրի իշխանության առաջարկների տակ. 1in.am

«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոնիսյանը չի մասնակցել Ընտրական օրենսգքի վերաբերյալ ընդդիմության ու իշխանության քննարկումներին և չի ստորագրել կոնսենսուսի վերաբերյալ փաստաթուղթը:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ իրենք նամակ են հղել «4+4+4»-ի մյուս մասնակիցներին՝ ներկայացնելով իրենց մտահոգությունները: Այնուամենայնիվ, նա համարում է, որ ընդդիմության մի մասի և իշխանությունների կողմից ստորագրված այս փոփոխությունները կարող են դրական լինել, և հունիսի 1-ին Ընտրական օրենսգիրքը փոքր-ինչ կբարելավվի. «Բոլոր դեպքերում, այս դրական փոփոխություններով հանդերձ, Ընտրական օրենսգիրքը կլինի ավելի վատը, քան 2011-ի և մինչև վերջերս գործող ԸՕ-ն էր»:

Դանիել Իոաննիսյանը տեղեկացրեց, որ վաղն իրենք կհրապարակեն հայտարարություն՝ մանրամասն ներկայացնելով իրենց դիրքորոշումը:

Առնչվող