- 24 Մարտի, 2017
- Մամուլը մեր մասին

ԿԸՀ-ում գրանցված դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներից շատերը փոխկապակցված են թե՛ ՀՀԿ-ի, թե՛ մի շարք այլ կուսակցությունների հետ: Այս մասին Tert.am-ի հետ զրուցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ, «Անկախ դիտորդ» նախաձեռնության անդամ Դանիել Իոաննիսյանը՝ հիշեցնելով , որ ԿԸՀ-ում հավատարմագրվել է 28 հազար դիտորդ, որ մոտ 4500-ը «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունից է, 120-ը` Հայաստանի Հելսինկյան կոմիտեից, 600-ը՝ «Անկախ դիտորդից», մի քանի հարյուրը՝ այլ հայտնի ՀԿ-ներից:
«Մեր ուսումնասիրությունների համաձայն ՝48 դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ներից, այն կազմակերպությունները, որոնց մենք վստահում ենք, ներկայացրել են 6281 դիտորդ, այն կազմակերպությունները, որոնք այս կամ այն կերպ փողկապակցված են ՀՀԿ-ի հետ ներկայացրել են 5163 դիտորդ, ԲՀԿ-ի հետ փոխկապակցվածները՝ 6417, ՀՎԿ-ի հետ փոխկապակցվածները՝ 4054»,-շեշտեց նա:
Դանիել Իոաննիսյանի դիտարկմամբ՝ դիտորդական առաքելություն իրականացնող ՀԿ-ների տնօրեններից շատերը ներգրավված են նաև ընտրական պրոցեսներում:
«Օրինակ՝ «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոնի ղեկավարը՝ Անանիա Մաղաքյանը ՀՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու է»,-մանրամասնեց Դանիել Իոաննիսյանը: