Հանրահավաքների քարտեզը քարոզարշավի ընթացքում․ մասնակցության թվերը՝ ըստ քաղաքների և ուժերի

«Իրազեկ քաղաքացիների միավորման» հրապարակած տվյալների հիման վրա ամփոփել ենք նախընտրական քարոզարշավի ընթացքում հիմնական քաղաքական ուժերի հանրահավաքների մասնակիցների թվերը։ Դիտարկվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, «Ուժեղ Հայաստան» կուսակցության, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության և «Հայաստան» դաշինքի հանրահավաքները՝ ըստ քաղաքների։

Ստորև ներկայացված ինֆոգրաֆիկայում ցույց է տրված, թե քարոզարշավի ընթացքում յուրաքանչյուր քաղաքում որ քաղաքական ուժի հանրահավաքին քանի մարդ է մասնակցել։ Տվյալները ներառում են Երևանում, Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Էջմիածնում, Աշտարակում, Կապանում և Իջևանում կայացած հանրահավաքների հայտնի ցուցանիշները։

Առկա տվյալներով՝ առավել բարձր մասնակցություն գրանցվել է Երևանում, որտեղ առանձնացել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքը՝ շուրջ 32 000 մասնակից, ինչպես նաև «Ուժեղ Հայաստան» կուսակցության հունիսի 3-ի ամփոփիչ հանրահավաքը՝ 17 500 մասնակից։ Մարզային քաղաքներից բարձր ակտիվությամբ առանձնացել են Գյումրին և Վանաձորը, որտեղ մի քանի քաղաքական ուժերի հանրահավաքներում գրանցվել են համեմատաբար բարձր ցուցանիշներ։

 

Առնչվող