- 26 Դեկտեմբերի, 2014
- Եվրասիական տնտեսական միություն

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:
Ստորև ներկայացված են շինանյութի և շինարարական գործիքների մաքսային դրույքաչափերի փոփոխության չափը: Այս բոլոր ապրանքները հիմնականում բերվում են այլ երկրներից, ուստի դրանց հիմնական մասը ԵՏՄ անդամակցության արդյունքում տեղական շուկայում թանկանալու են նշված չափով:
Ապրանքատեսակի անվանումը | Արժեքի նկատմամբ մաքսատուրքի աճը* | Ուժի մեջ է մտնելու** |
գայիկոն (дрель) | 0 % | |
անկյուն հղկորդ (болгарка) | 0 % | |
տրակտոր | 13-14 % | |
բեռնատար նոր | 19 % | |
բեռնատար օգտագործված | մինչև 150 % | |
կերամիկական սալիկներ | 3-5 % | |
հաղորդալարեր | 0-8,3 % | |
վարդակներ, խրոցներ | 6.7-13.7 % | |
էլ. ապահովիչներ | 6.7-13.7 % | |
փայտյա հատակ | 17.8 % | |
լամինատե հատակ | 12.5 % | 2019 |
ցեմենտի հավելումներ | 5 % | 2019 |
ասֆալտի հավելումներ | 5 % | |
սիլիկոն և ծեփամածիկ | 5 % | |
ջրային հիմքով ներկեր | 12.9 % | 2018 |
յուղային հիմքով ներկեր | 5 % | 2018 |
պաստառներ | 13.3-15 % | |
պլաստմասսե խողովակներ | -2.5 % | |
ծորակներ | 0 % | |
կոնքամաններ | 8 % | 2018 |
լվացարաններ | 8 % | 2018 |
լոգարաններ | 8 % | 2018 |
լոգախցիկներ | 7.3 % | |
գազի կաթսաներ | -1.7 % |
Հարկ է նկատել, որ ԱՊՀ տարածքում (այդ թվում` ԵՏՄ-ում) արտադրված ապրանքների մաքսային դրույքաչափերը այժմ 0-ական են և այդ ապրանքների արժեքները, ԵՏՄ-ին մեր անդամակցության հետևանքով չեն փոխվի:
* – Հաշվարկված է Հայաստանում այժմ գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությունը:
** – Այն ապրանքները, որոնց դիմաց ժամկետ գրված չէ, կթանկանան (կէժանանան) առաջիկա հունվարի 1-ից:
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում»