- 12 Դեկտեմբերի, 2017
- Մամուլը մեր մասին
ԱՄՆ դեսպանությունը, Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը, Հայաստանում Եվրամիության պատվիրակությունը, Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանությունը, Ֆրանսիայի Հանրապետության դեսպանությունը, Միավորված ազգերի կազմակերպության հայաստանյան գրասենյակը և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակը այսօր տեղի ունեցած Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխության ընթացքում իրենց գնահատանքը հայտնեցին այն անձանց և կազմակերպություններին, ովքեր հանդես են գալիս Հայաստանում մարդու իրավունքների, խոսքի ազատության, բազմազանության, կրոնական հանդուրժողականության, ժողովրդավարության, թափանցիկության, իրավական բարեփոխումների ու հավասար հնարավորությունների խթանման դիրքերից:
Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխությունը միջազգային համայնքի առաջին համատեղ նախաձեռնությունն էր, որով 2012թ-ից նշանավորվում են մարդու իրավունքների առաջխաղացման ոլորտում Հայաստանի քաղաքացիական և քաղաքական իրավունքների ակտիվիստների, պետական պաշտոնյաների, լրատվամիջոցների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ունեցած ներդրումները: Միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի Հանրապետության պաշտոնյաներ, օտարերկրյա դիվանագետներ, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Ն.Գ. դեսպան Պյոտր Ա. Սվիտալսկին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ին և Ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանին հանձնեց «Արդարության և թափանցիկության խթանում» մրցանակը: «Եվրոպական միությունը բարձր է գնահատում «Իրազեկ քաղաքացիների միավորման» և Դանիել Իոաննիսյանի՝ Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարական և թափանցիկ ընտրական գործընթացի խթանման ուղղությամբ ներդրած ջանքերը», – նշեց դեսպան Սվիտալսկին:
Կարդալ ամբողջը։