Ոչ գյուղացուն օգուտ կլինի, ոչ բանակին

ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը մեծ վնաս կհասցնի գյուղատնտեսության, բանակի սպառազինման և բանկային ոլորտներին։

«Իրազեկ Քաղաքացիների Միավորման» համակարգող Դանիել Իոաննիսյանը խոսելով բանակի սպառազինման հարցից, ասաց՝ եթե այսօր պաշտպանության նախարարությունը զինտեխնիկան ներմուծելով՝ որևիցե վճար չի կատարում, որևիցե լումա դուրս չի գալիս զինտեխնիկայի համար, ապա ԵՏՄ–ին անդամակցությամբ կգործի 18-20 տոկոս տոկոսադրույք։ Եվ, Եթե ՊՆ–ը ցանկանա ԵՏՄ անդամ երկրներից դուրս զինտեխնիկա գնի, ապա մենք ստիպված կլինենք վճարել դրա գնի 20 տոկոսի հարկ ԵՏՄ բյուջե։

ԵՏՄ–ի անդամակցումը գյուղատնտեսության վրա ևս բացասական ազդեցություն կունենա։ Այս խնդիրներին անդրադարձավ փորձագետ Հովսեփ Ղազարյանը, նշելով՝գյուղատնտեսական վարկերի ոլորտում սպասվում են մեծ փոփոխություններ. «Կարևոր է գյուղտեխնիկան, որի մեծ մասը ներմուծում ենք Չինաստանից ու Ճապոնիայից, իսկ ԵՏՄ անդամ երկրներից ընդամենը 20 տոկոսն ենք ներմուծում։ Տրակտորների գների, բեռնատար մեքենաների գնի աճ է սպասվում։ Պարարտանյութերի ներմուծման համար 8,3 տոկոս է, իսկ մենք պարարատանյութեր ոչ ԵՏՄ անդամ երկրների կողմից ենք ձեռք բերում։ Գյուղմթերքի գնաճ ևս կլինի»,–ասաց փորձագետը։

Բանախոսները նշեցին նաև այն օգտագործվող ապրանքների անունները, որոնք թանկանալու են հունվարի մեկից։ Դրանցից են՝ կարագ, հավի միս, խոզի միս, միրգ–բանջարեղեն և այլ մթերքներ։ Իսկ ձեթը կէժանանա 5 տոկոսով։

Առնչվող