Հայտարարություն ազատությունից ապօրինի զրկված ցուցարարների վերաբերյալ

2018թ․ապրիլի 17-ի ժամը 15։00-ի դրությամբ Իրավապաշտպանների միասնական թեժ գծին ստացված տեղեկությունների համաձայն՝ Երևանի տարբեր հատվածներից առանց հիմնավորման ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել քաղաքացիներ (բողոքի ակցիա իրականացնող ցուցարարներ), որոնց մի մասը ապօրինաբար պահվել են սահմանված 3 ժամից ավել։ Բերման ենթարկվածներից երկուսը ոստիկանության Մաշտոցի բաժնում են գտնվում առավոտյան ժամը 09։30-ից: Ժամը 14։20-ի դրությամբ նրանց հետ ոչ մի քննչական և կամ դատավարական գործողություն չի տարվել։ 33 ցուցարար մոտ հինգ ժամ շարունակ պահվում է Ոստիկանության Արաբկիրի բաժնում։ Ոստիկանության Նոր Նորքի բաժնում գտնվում է 14 քաղաքացի, այդ թվում՝ ԵՊՀ Ռեստարտ նախաձեռնության համակարգող Դավիթ Պետրոսյանը։ Այս անձանց հետ նույնպես ոչ մի դատավարական և կամ քննչական գործողություն չեն իրականացվել։ Ըստ ոստիկանության Էրեբունու բաժին բերման ենթարկված անձանց տեղեկությունների՝ առավոտյան 8։00-ից մինչ հայտարարության տարածման պահը 9 հոգի գտնվում են բաժնում, որոնց պարտադրել են ստորագրել մի փաստաթուղթ, որի համաձայն իրենք ժամը 11։00-ի դրությամբ պետք է ազատ արձակված լինեին։ Բերման ենթարկվածներից Վ․Հ․-ն բռնության է ենթարկվել ոստիկանության ավտոմեքենայում և դիմել է Էրեբունի բժշկական կենտրոն։ Վերոնշյալ գործողությունների ընթացքում խոչընդոտվել է փաստաբանների աշխատանքը, մասնավորապես՝ նրանց մուտքը ոստիկանության բաժիներ և բերման ենթարկված անձանց իրավաբանական աջակցություն տրամադրելը։ Տեղեկություններ են ստացվել նաև այն մասին, որ ցուցարարները քաղաքի տարբեր հատվածներում ոստիկանների, այդ թվում՝ կարմիր բերետավորների կողմից ենթարկվել են բռնությունների։

Սույնով դատապարտում ենք խաղաղ ցուցարարների ազատության, անձեռնմխելիության և հավաքների ազատության իրավունքների կոպիտ խախտումը, պահանջում ենք անհապաղ դադարեցնել խաղաղ ցուցարարների հետապնդումը և անմիջապես ազատ արձակել          ազատությունից զրկված ցուցարարներին։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Հայաստանի Հելսինկյան կոմիտե
Ժուռնալիստների Ասպարեզ ակումբ
Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն
Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ
Հելսինկյան ասոցիացիա

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

Զարուհի Հովհաննիսյան, իրավապաշտպան

Նոր Սերունդ Մարդասիրական ՀԿ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Ընդդեմ իրավական կամայականության ՀԿ

Քրիստինա Գևորկյան, փաստաբան

Իրական Աշխարհ, Իրական Մարդիկ ՀԿ

Փինք Արմենիա 

Վանաձորի քաղաքացիական երիտասարադական կենտրոն

Իջևանի քաղաքացիական երիտասարադական կենտրոն

Անի Աղագյուլյան, իրավապաշտպան, ԵՊՀ ասպիրանտ

Սի-Փի-Այ հայկական կենտրոն

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության ՀԿ

Շիրակ կենտրոն ՀԿ

Հրազդանի Քաղաքացիական երիտասարդական կենտրոն

Կանանց աջակցման կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների կենտրոն ՀԿ

«Հոգևոր Հայաստան» ՀԿ

Հյուման ռայթս հաուս Երևան

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Նարինե Գալստյան

Հանրային լրագրության ակումբ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Լրագրողներ հանուն ապագայի ՀԿ

Տաթևիկ ՀԿ

Մեդիա նախաձեռնությունների կենտրոն

Գյումրու Քաղաքացիական Երիտասարդական կենտրոն

Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Էջմիածնի մասնաճյուղ

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն

 

Առնչվող