Դանիել Իոաննիսյան. «Ռուս սահմանապահների համար պայմանագրի խախտումը արտառոց բան չէ»

«Գաղտնիք չէ, որ խախտվել է 1997 թվականի պայմանագիրը, որը կարգավորում է իրավական փոխօգնության հարցերը՝ կապված ռազմաբազայի տեղակայման եւ դրա իրավական կարգավիճակի հետ»,- այսօր՝ հունվարի 23-ին, «Նոյյան տապան» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը: Նա նշեց, որ այդ պայմանագրի 4-րդ հոդվածն հստակ ասում է, թե այն հանցագործությունները, որոնք կատարել են ռուսական ռազմաբազայի ծառայողները ռուսական ռազմաբազայից դուրս, եթե այդ հանցագործություններն ուղղված չեն Ռուսաստանի Դաշնության դեմ եւ ռազմական հանցագործություններ չեն, այդ գործերը վարում են Հայաստանի իրավապահները առաջնորդվելով ՀՀ Սահմանադրությամբ. «Ռուսական կողմը չի հարգել այս դրույթը, բացի այդ էլ ավելի կոպտորեն խախտվել է 1992 թվականին ստորագրված սահմանապահ զորքերի կարգավիճակի եւ գործունեության մասին պայմանագիրը, որով ռազմաբազան եւ սահմանապահ զորքերն իրարից առանձին գործող սուբյեկտներ են: Այդ պայմանագրով բազմաթիվ հարցեր կան»: Դանիել Իոաննիսյանն առանձնացրեց այդ պայմանագրի 3-րդ հոդվածը, ըստ որի սահմանապահների համար իրենց գործունեությունը իրականացնելիս գերակա է Հայաստանի օրենսդրությունը եւ եթե հակասություն կա Հայաստանի եւ Ռուսաստանի օրենսդրությունների միջեւ, իրենք պետք է առաջնորդվեն Հայաստանի օրենսդրությամբ: Ըստ այդ պայմանագրի՝ նաեւ սահմանապահները չեն կարող ներգրավվել որեւիցե գործունեության մեջ՝ բացառությամբ հայ-թուրքական, հայ-իրանական սահմանների պաշտպանության եւ բնական աղետների հետեւանքների վերացման:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2015/01/23/535139/

© 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Առնչվող